Последние новости

Չինաստանում հայտարարել են զորավարժությունների մասին՝ «ԱՄՆ-ի և Թայվանի դավադրությանն ի պատասխան»

Չինաստանը զորավարժություններ և պարեկություն է անցկացնում Թայվանի շրջակայքում՝ «Թայբեյի և Վաշինգտոնի դավադրությանն ի պատասխան»։ Այս մասին հայտարարել է Չինաստանի Ժողովրդա-ազատագրական բանակի (ՉԺԱԲ) մարտական ​​հրամանատարության արևելյան գոտու ներկայացուցիչ, ավագ գնդապետ Շի Յին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«ՉԺԱԲ-ի Արևելյան մարտական ​​հրամանատարական գոտին օգոստոսի 15-ին գործնական պարապմունքներ և պարեկություն է իրականացնում ծովում և Թայվան կղզու օդային տարածքում՝ մարտունակությունը բարձրացնելու նպատակով»,- ասել է Չինաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչը՝ նշելով, որ զորավարժությունները կապված են «ԱՄՆ-ի և Թայվանի շարունակվող քաղաքական խաղերի հետ»։

Չինաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ու Ցյանի խոսքով՝ Պեկինը մտադիր է վերջ դնել արտաքին ուժերի միջամտությանը ՉԺՀ-ի ներքաղաքական գործերին։ «Մենք ամեն գնով կջախջախենք թայվանցի անջատականներին և վերջ կտանք օտար ուժերի միջամտության փորձերին»,- ընդգծել է նա։

Օգոստոսի 14-ին ԱՄՆ Կոնգրեսի պատվիրակությունը՝ սենատոր Էդ Մարկիի գլխավորությամբ, երկօրյա այցով ժամանել էր Թայվան։ Բացի Մարկից Թայվան են ժամանել ևս չորս սենատորներ։ Ամերիկացի քաղաքական գործիչները կհանդիպեն կղզու նախագահ Ցայ Ինվենի հետ։

Reuters-ի տվյալներով՝ օրենսդիրներն այցելել են Թայվան հնդկա-խաղաղօվկիանոսյան շրջագայության շրջանակներում։ Այնտեղ նրանք տեղի վարչակազմի ներկայացուցիչների հետ կքննարկեն երկկողմ հարաբերությունները, անվտանգությունը, ինչպես նաև մատակարարման շղթաները։

News.am

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ