ՌՈՒՍԱՍՏԱՆԸ 1000 ԱՆՕԴԱՉՈՒ ԹՌՉՈՂ ՍԱՐՔԵՐԻ ԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ Է ԿՆՔԵԼ ԻՐԱՆԻ ՀԵՏ
Իրանն ու Ռուսաստանն ընդլայնել են իրենց ռազմավարական համագործակցության մակարդակը տարբեր ոլորտներում։ Իսկ բոլորովին վերջերս տիեզերքում, երբ ռուսական հրթիռը Ղազախստանի ռուսական տիեզերակայանից ուղեծիր դուրս բերեց իրանական արբանյակը, գրում է վերլուծաբան, Մերձավոր Արևելքի հարցերով փորձագետ Էլայջա Ջ․ Մագնյեն:
«...Ավելին, Ռուսաստանը Իրանի հետ 1000 անօդաչուների գնման պայմանագիր է կնքել այն բանից հետո, երբ Իրանը մի քանի ինքնաթիռ և տրենաժոր է մատակարարել, որոնց վրա ռուս սպաներ են մարզվել. նրանք հաջողությամբ օգտագործել են առաջին անօդաչուները Ուկրաինայում։ Այս քայլը աննախադեպ է համարվում Իրանից անօդաչուներ գնող գերտերության համար: Թեհրանը դա համարում է իր առաջադեմ և արդյունավետ ռազմական արդյունաբերության ճանաչում, որը ձեռք է բերվել չնայած Իսլամական Հանրապետության դեմ ԱՄՆ-ի 43 տարվա պատժամիջոցներին:
Վերջին տասնամյակում Ռուսաստանը մեծ ուշադրություն չի դարձրել անօդաչու թռչող սարքերի արդյունաբերությանը և համարժեք ներդրումներ չի կատարել։ Փոխարենը Մոսկվան կենտրոնացել է հիպերձայնային հրթիռների մշակման վրա, որոնց հաջողվել է հասնել այս տեխնոլոգիայի օպերատիվ մակարդակի՝ առաջ անցնելով ԱՄՆ-ից։ Ռազմական զարգացման հարցում Ռուսաստանի հետաքրքրությունը կենտրոնացած է միջուկային մարտագլխիկներով ռազմավարական հրթիռների վրա այն դեպքում, երբ իրականում անօդաչու սարքերն են դարձել անհրաժեշտություն յուրաքանչյուր բանակի համար։
Իրանը նաև մշակել է իր հեռահար և բարձր ճշգրտությամբ հրթիռները՝ մինչև 2000 կմ հեռահարության հասնելու համար, և դրանք հաջողությամբ օգտագործվել են Իրաքում ու Սիրիայում տարբեր թիրախների դեմ: Սակայն, ինչպես տեսնում ենք, Թեհրանը նույնպես կենտրոնացել է դրոնների արդյունաբերության ինտենսիվ զարգացման վրա։ Թեհրանը դրանք օգտագործել է Սիրիայում և փոխանցել իր դաշնակիցներին Լիբանանում, Սիրիայում, Իրաքում ու Եմենում, ինչպես նաև փորձը կիսել է Գազայի պաղեստինցիների հետ:
Իրանում լավատեղյակ աղբյուրների համաձայն՝ «Ռուսաստանի նման գերտերության կողմից անօդաչու թռչող սարքերի գնումը իրանական արդյունաբերության որակն ու զարգացումը հաստատող կարևոր ցուցանիշ է, որը կարողացել է արտադրել ամենաառաջադեմ անօդաչու թռչող սարքերը, ինչպիսիք են Shahid 129-ները, որոնք կարող են թռչել ավելի քան 24 ժամ: Հենց դա է գրավել Ռուսաստանին, հատկապես Ուկրաինայի պատերազմում դրանց օգտագործման համար»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-11-22 19:41
В Ереване в концертном зале им. Арама Хачатуряна 24 ноября пройдет концерт, посвященный 100-летию квартета им. Комитаса. С музыкальными приветствиями выступят государственный камерный оркестр Армении, джаз-трио Арега Арустамяна, Барсег Туманян, Грачуи Басенц, пианист и дирижер Ваагн Папян, пианистка Карин-Хелльман Геворкян, и, конечно, сам квартет им. Комитаса.
-
2024-11-22 19:38
Суд оправдал еще двоих арестованных сторонников «Священной борьбы». Об этом сообщил адвокат Ваге Еприкян.
-
2024-11-22 19:35
Популярный актер, народный артист Армении Грант Тохатян два месяца находился в медцентре Микаеляна, однако сейчас он уже дома. Об этом изданию Tert.am сообщила супруга Тохатяна, актриса Луиза Нерсисян.
-
2024-11-22 19:33
Бывший чиновник из Арцаха, обвиняемый в шпионаже, Саргис Галстян, переехавший в Армению после почти полугодового пребывания в Степанакерте (после его оккупации Азербайджаном – ред), признан виновным и приговорен к 18 годам лишения свободы. Об этом сообщает прокуратура.