Շոյգուն բանակցություններ է վարել ՀՀ պաշտպանության նախարարի հետ
Հայաստանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարներ Սուրեն Պապիկյանը և Սերգեյ Շոյգուն բանակցություններ են վարել Միջազգային անվտանգության մոսկովյան X համաժողովի շրջանակներում, հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։
«Մենք քննարկելու շատ բան ունենք, կան ավանդական հարցեր, որոնք վերաբերում են մեր ռազմատեխնիկական և ռազմական համագործակցությանը։ Եվ, իհարկե, Լեռնային Ղարաբաղում առաջադրանքներ կատարող մեր խաղաղապահ զորախմբի գործունեության հետ կապված հարցեր։ Մենք, ինչպես և դուք, շարունակում ենք վստահ լինել, որ հիմնական կայունացնող գործոնը հրադադարն է շփման գծի ամբողջ երկայնքով»,- բանակցությունների ժամանակ ասել է ՌԴ ռազմական գերատեսչության ղեկավարը։
Շոյգուն նաև շնորհակալություն է հայտնել Հայաստանից իր գործընկերոջը՝ Միջազգային բանակային խաղերի բացմանը և «Բանակ-2022» միջազգային ռազմատեխնիկական ֆորումին, ինչպես նաև միջազգային անվտանգության մոսկովյան համաժողովի աշխատանքներին մասնակցելու հնարավորության համար։
Պապիկյանը, իր հերթին, նշել է, որ այսօրվա հանդիպումն արդեն երկրորդն է տարեսկզբից, ինչը վկայում է հայ-ռուսական երկկողմ դաշնակցային փոխգործակցության բարձր մակարդակի մասին։
«Այս հանդիպումը շատ կարևոր է մեզ համար։ Մենք բարձր ենք գնահատում հայ-ռուսական համագործակցության ձեռք բերված մակարդակը, ինչպես նաև Ռուսաստանի ներկայության դերը Հարավային Կովկասում»,- ասել է ՀՀ ՊՆ ղեկավարը։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-06 11:07
Глава Совета Федерации РФ накануне прибыла в Ереван с официальным визитом во главе внушительной делегации.
-
2025-06-06 11:03
Член Исполнительного органа Республиканской партии Армении (РПА) Артак Закарян прокомментировал заявления министра иностранных дел Арарата Мирзояна.
-
2025-06-06 11:02
Президента США Дональда Трампа следует подвергнуть процедуре импичмента, его место должен занять вице-президент Джей Ди Вэнс, говорится в публикации в X, с которой согласился миллиардер Илон Маск.
-
2025-06-06 11:00
Делегация во главе с председателем Совета Федерации России Валентиной Матвиенко в пятницу посетила парк Победы в Ереване, где возложила венок и цветы к Вечному огню, почтив память погибших в Великой Отечественной войне.