Անդրանիկ Չաուշյան․ Օգոստոսի 20-ին Աղավնոյում լույսը, կապն անջատվելու է
Մինչև օգոստոսի 20-ը պետք է կարողանանք գյուղն ամբողջությամբ դատարկել, բոլորն էլ ցանկություն ունեն մնալու, բայց դա հնարավոր չէ, օգոստոսի 20-ի առավոտյան լույսն ու կապն անջատվելու է, հնարավոր է ջուր էլ չլինի, բազմաթիվ խնդիրների առջև ենք կանգնած: Հիմա առաջնային հարց է բնակիչներին խաղաղ ձևով գյուղից տարհանելը: Այս մասին 24News-ի հետ զրույցում նշել է Աղավնո գյուղի ղեկավար Անդրանիկ Չաուշյանը:
Նրա խոսքով՝ Աղավնոյի բնակիչները տեղափոխվում են երեք ուղղությամբ՝ Արցախ, Սյունիք և Երևանի ծայրամասեր, տեղափոխման խնդիրների առջև են կանգնած, պետք է կարողանան այդ հարցերը կանոնակարգել․ «Հայրենիքը բոլորինս է, պետք է կարողանանք մարդկանց օգնել, այս պահին մարդուժի կարիք ունենք, որ բնակիչները կարողանան իրենց իրերը տեղափոխել, ոչ թե ստիպված այրեն: Մարդիկ իրենց իրերը հանում են և չգիտեն՝ ուր տանեն, Երևանում հարմար գնով տուն չեն կարողանում գտնել: Ամեն ինչ չենք կարող բարձրաձայնել, միայն կարող եմ ասել, որ մինչև 25-ը բոլորը պետք է հասցնեն տարածքից դուրս գալ՝ բանվորներ, և այլն, որ հետո այլ խնդիրներ չառաջանան»:
Օգոստոսի 5-ին Քաշաթաղի շրջանի Աղավնո գյուղում Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը տեղի բնակչության, համայնքի և շրջանի իշխանության ներկայացուցիչների հետ քննարկել է Աղավնոյի, Ներքին Սուսի և Բերձորի բնակչության՝ մինչև օգոստոսի 25-ը տարհանման հարցերը՝ քաղաքացիական պաշտպանության պլանի շրջանակներում։ Ավելի վաղ, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն անդրադառնալով Բերձորը և Աղավնոն հանձնելուն՝ ասել էր, որ Բերձորում մեր հայրենակիցների ապրելու հնարավորությունը քիչ հավանական է համարում, իսկ Աղավնո գյուղի հետ կապված բանակցությունները շարունակվում են, պետք է պայքար տանել:
Aysor.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-09 05:55
Правительство Армении может сделать больше для освобождения армянских пленных. Об этом в интервью NEWS.am заявил председатель Центрального совета армян Германии Джонатан Шпангенберг.
-
2025-06-09 05:50
«Враждебность Азербайджана по отношению к Армении никогда не была результатом нагорно-карабахского конфликта; это был просто предлог, который Баку представлял поколениям западных дипломатов. Корень неприятия Азербайджана лежал как в идеологии, так и в необходимости для президентов Азербайджана отвлекать свое население от собственных неудач и коррупции, пишет Майкл Рубин, старший научный сотрудник Американского института предпринимательства, в статье, опубликованной в Washington Examiner.
-
2025-06-08 10:05
От фракции «Честь имею» НС представлено предложение о выражении недоверия премьер-министру, а в качестве кандидата на пост премьер-министра выдвинут член Совета РПА Давид Амбарцумян.
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.