Արմեն ՊԵՏՐՈՍՅԱՆ. ԱՐՎՈՒՄ Է ԱՄԵՆ ՀՆԱՐԱՎՈՐԸ, ՈՐՊԵՍԶԻ ԴԵՌ ՏԵՎԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՉԿԱՐՈՂԱՆԱ ՈՏՔԻ ԿԱՆԳՆԵԼ
Արաբագետ Արմեն Պետրոսյանը գրում է.
«44-օրյա աղետալի պատերազմի հետևանքների համատեքստում մեր թշնամիների հակահայ գործելաոճը տեղափոխվել է այլ՝ հիբրիդային պատերազմի հարթություն։
Վերջին շրջանում բավականաչափ հաճախակի դարձած՝ Երևանի տարաբնույթ հասարակական վայրերում պայթուցիկ սարքերի տեղադրման վերաբերյալ կեղծ «ահազանգերը», որոնց հերթական ալիքն ակտիվացավ Սուրմալուի աղետալի պատահարին համընթաց, նաև այսօր, ակնհայտ նպատակային ուղեգիծ են պարունակում՝ հայ հասարկությանը պահելու մշտական վախի, խուճապի և անհանգստության մթնոլորտում։
Հաշվի առնելով նշված ուղեգծի հստակ միտումը՝ չի կարելի բացառել, որ այն նաև Հայաստանի արտաքին թշնամիների՝ մեր երկրի և ժողովրդի դեմ իրականացվող տեղեկատվական-հոգեբանական պայքարի առարկայական բաղադրիչներից է։
Այս հարցում, իհարկե, մենք էլ բոլոր հնարավոր մակարդակներում՝ հանցավոր անփութությամբ, անկազմակերպվածությամբ, անտարբերությամբ, փնթիությամբ աջակցում ենք նրանց։
Ավա՜ղ, 44-օրյա աղետալի պատերազմի հետևանքների համատեքստում մեր թշնամիների հակահայ գործելաոճը տեղափոխվել է այլ՝ հիբրիդային պատերազմի հարթություն։ Դրա շրջանակում արվում է ամեն հնարավորը, որպեսզի դեռ տևական ժամանակ Հայաստանի Հանրապետությունը և հայ ժողովուրդը չկարողանա ոտքի կանգնել, վերականգնվել, որպեսզի շատ ավելի դյուրին և անարգել իրականացվեն կիսատ մնացած ծրագրերը։ Սա Հայաստանի շուրջ և ներսում, Արցախում իրականացվող հակահայ քաղաքականության կարևոր շերտերից մեկն է՝ միտված հայկական պետականության վերջնական վերացմանը։
Անելիքը... ձախողել թշնամական դավադիր ծրագրերը բոլոր հնարավոր մակարդակներում»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-05 14:02
Возможное подписание мирного договора между Арменией и Азербайджаном под эгидой США может создать серьезные риски для внешней политики и системы безопасности Армении. Об этом заявил зампредседателя Республиканской партии Армении Армен Ашотян на пресс-конференции во вторник, отвечая на вопрос Sputnik Армения.
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.
-
2025-08-01 16:32
Первый заместитель председателя комитета Госдумы России по делам СНГ Константин Затулин предложил включить политолога Сергея Маркова в список иноагентов из-за дифирамбов, которые он произносил в адрес президента Азербайджана Ильхама Алиева, а затем попыток оправдаться за это. EADaily приводит полный текст заявления Затулина, которое он опубликовал 1 августа в телеграм-канале.