ԱԻՆ․ «Սուրմալուի» հրդեհը մարվել է. որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են
Այսօր ժամը 17։49-ի դրությամբ հրշեջներին հաջողվել է մարել «Սուրմալու» առևտրի կենտրոնում արդեն 3-րդ օրը շարունակվող հրդեհը։
ԱԻՆ-ից հայտնում են, որ օգոստոսի 16-ի ժամը 14։38-ին հրդեհը մեկուսացվել է, 17։49-ին` մարվել։
Նախարարությունից նաև հայտնում են, որ հրդեհաշիջման և որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։
Նշենք, որ օգոստոսի 15-16-ին հրդեհի վայրում հրշեջները պարբերաբար իրականացնում էին հովացման աշխատանքներ, քանի որ տեղում մնում էին ծխացող օջախներ, որոնցից նոր հրդեհի բռնկման վտանգ կար։
Հիշեցնենք, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել օգոստոսի 14-ին՝ մոտավորապես 13։23-ին։ Այս պահի դրությամբ հայտնի է, որ 16 մարդ մահացել է, 3 հոգի որոնվում է։
Երևանի ԲԿ-ներ 3 օրվա ընթացքում դիմել է 62 քաղաքացի, սակայն այժմ ստացիոնար բուժում ստանում է 7 անձ։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-04 19:37
Евросоюз внес в санкционный список азербайджанский танкер «Zangazur», который, по информации европейских чиновников, относится к «теневому флоту» России.
-
2025-06-04 19:35
С июля посольство Германии в Ереване будет принимать заявки на шенгенскую визу не напрямую, а через систему TLScontact. Об этом сообщила пресс-служба диппредставительства.
-
2025-06-04 19:34
Армения и Азербайджан договорились о совместных поисках без вести пропавших. Об этом директор Службы национальной безопасности Армении Армен Абазян заявил журналистам.
-
2025-06-04 19:32
Украина несет огромные потери и отступает по всей линии фронта, поэтому пытается запугать Россию терактами, заявил президент Владимир Путин.