Չինաստանը հայտարարել է Դեղին ծովում զորավարժությունների մեկնարկի մասին
Օգոստոսի 17-ից 19-ը Չինաստանը զորավարժություններ է անցկացնում Դեղին ծովի մի քանի շրջաններում՝ արևելյան Շանդուն նահանգի ափերի մոտ, ասվում է Չինաստանի՝ ծովում անվտանգության ապահովման վարչության հաղորդագրության մեջ։
Վարչությունում պարզաբանել են, որ օգոստոսի 17-ի ժամը 8.30-ից օգոստոսի 19-ի ժամը 17.00-ն Դեղին ծովի հատվածում զորավարժություններ կանցկացվեն։ Նավերի անցումն այն տարածքներով, որոնց կոորդինատները ներկայացված են գործակալության կայքում, զորավարժությունների ընթացքում արգելվում է։
Երեքշաբթի Չինաստանի բանակը վարժանքներ էր անցկացրել Հարավչինական ծովի հինգ գոտիներում՝ Գուանդուն նահանգի ափերի մոտ, իսկ երկուշաբթի՝ Պենհու կղզիների տարածքում, որը գտնվում է Թայվանի նեղուցի հարավային մասում։
Չինաստանի Ժողովրդա-ազատագրական բանակի ակտիվ զորավարժությունները տարբեր շրջաններում, այդ թվում՝ Թայվանի շուրջ ծովում և օդային տարածքում, շարունակվում են ամսվա սկզբից, դրանք պատասխան են դարձել օգոստոսին ամերիկյան պատվիրակությունների՝ կղզի կատարած այցերին. օգոստոսի 2-3-ին Թայվան էր այցելել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի գլխավորած պատվիրակությունը, իսկ օգոստոսի 14-15-ը՝ սենատոր Էդ Մարկիի գլխավորած խումբը։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-27 16:07
В День Преображения Господня сегодня, 27 июля, в Первопрестольном Святом Эчмиадзине состоялась церемония открытия Католикосской усыпальницы и молитвенного зала для зажигания свечей, построенных во дворе Кафедрального Собора под председательством Католикоса Всех Армян Гарегина Второго.
-
2025-07-27 10:00
В Армении сегодня отмечают праздник Преображения Господня — Вардавар. Это один из пяти больших праздников Армянской Апостольской церкви и один из самых любимых в народе.
-
2025-07-27 09:53
Священник отец Мхитар Алоян опубликовал публикацию под названием «От семинарских лет до католикосата: свидетельство из сердца».
-
2025-07-27 09:48
В программе «Есть вопросы» Aysor.am политический деятель Давид Шахназарян прокомментировал распространяемые сообщения о том, что Армения согласилась делегировать контроль над дорогой в Сюнике американской компании. Премьер-министр Армении не опроверг эту информацию, отметив, что не возражает против такого шага.