ԱԻՆ․ Ժամը 00:00-ի դրությամբ 2 քաղաքացի համարվում է անհետ կորած, մեկ մահացածի ինքնությունը պարզված չէ
ԱԻՆ խոսնակ Հայկ Կոստանյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում ասվում է․
«Շարունակվում են որոնողա-փրկարարական, տարածքի մաքրման, ինչպես նաև հովացման աշխատանքները։
Ժամը 00:00-ի դրությամբ 2 քաղաքացի համարվում է անհետ կորած, ևս մեկ մահացած քաղաքացու ինքնությունը պարզված չէ։
Օգոստոսի 14-ից 16-ն ընկած ժամանակահատվածում «Սուրմալու» առևտրի կենտրոնում հրդեհաշիջման և որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցել են ՓԾ տարածքային և կառուցվածքային ստորաբաժանումներից մոտ 665 փրկարարական ծառայող և կամավոր։
Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների իրականացման տարածքը նախնական տվյալներով կազմում է մոտ 1 հա։ Փլուզվել է եռհարկանի շինությունը (մոտ 2889 քմ)։
Այս բարդ պայմաններում փրկարարները , Կարմիր Խաչի ներկայացուցիչները, ՈՄԱ-ի կամավորները ահռելի աշխատանք են իրականացնում։
Շնորհակալություն բոլորին իրենց կատարած աշխատանքի համար և համբերություն զոհված և անհետ կորած քաղաքացիների ընտանիքներին։
Հատուկ շնորհակալություն լրագրողներին օբյեկտիվ և օպերատիվ լուսաբանման համար»։
Հիշեցնենք, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում օգոստոսի 14-ին տեղի ունեցած պայթյունից հետևանքով կա 16 զոհ։ Անհետ կորած է համարվում 2 քաղաքացի։ Տուժածների ընդհանուր թիվը 61 է։ Տարբեր հիվանդանոցներում բուժումը շարունակում է 7 տուժած, նրանց առողջական վիճակը գնահատվում է բավարար: Մյուս հոսպիտալացվածները վիճակի դրական դինամիկայով դուրս են գրվել: Փլատակների տակից նաև 21 ավտոմեքենա է դուրս բերվել։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-03 11:46
Варварская бакинская администрация усиливает антиармянские настроения, угрожая безопасности Армении, считает заведующий Кафедрой иранистики факультета востоковедения ЕГУ Вардан ВОСКАНЯН.
-
2025-06-03 11:43
Отставка начальника полиции Армении Арама Ованнисяна может быть связана с недовольством премьер-министра Никола Пашиняна организацией безопасности в день празднования его 50-летия. Об этом пишет газета "Грапарак".
-
2025-06-03 11:40
Руководитель офиса Владимира Зеленского Андрей Ермак вылетел в США. Об этом пишет "СТРАНА.ua".
-
2025-06-03 11:39
Соединенные Штаты закрыли две военные базы в Сирии и передали еще одну под контроль курдских "Сирийских демократических сил" (СДС) в рамках постепенного сокращения военного контингента. Об этом сообщил представитель Пентагона в интервью телеканалу Al Arabiya. Его слова приводит ТАСС.