«Ժողովուրդ». ԱՐԹՈՒՐ ԴԱՎԹՅԱՆԻՆ ՆՈՐ ՊԱՇՏՈՆ ԿՏԱ՞Ն, ԹԵ ՆՐԱՆ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆ ԿՄԱՂԹԵՆ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Սեպտեմբերի 15-ին իր լիազորությունները կստանձնի ՀՀ նորընտիր գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։ Եվ չնայած մնացել է մեկ ամսից էլ քիչ ժամանակ, սակայն, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, ներկայիս գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետագա ճակատագիրն անհայտ է: Շատ պլաններ չեն հաջողվել:
Վերջինիս մտերիմ շրջապատից մեզ հասած լուրերի համաձայն՝ խոսակցություններ կան, որ նրա և քաղաքական իշխանությունների հարաբերություներում այս պահին լարվածություն կա, ուստի հայտնի չէ, թե Արթուր Դավթյանին նոր պաշտոն կտան, թե նրան հաջողություն կմաղթեն:
«Ժողովուրդ» օրաթերթը Արթուր Դավթյանի ապագայի մասով մեկնաբանության համար դիմեց ՀՀ գլխավոր դատախազության լրատվական ծառայություն՝ խնդրելով մեկնաբանել, թե ինչ ճակատագիր է սպասվում Արթուր Դավթյանին, սակայն այնտեղից հրաժարվեցին մեկնաբանել։
Հիշեցնենք, որ Աննա Վարդապետյանը ընտրվել է միայն իշխող՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ձայների շնորհիվ, և չնայած Արթուր Դավթյանի թեկնածությունը ևս մեկ անգամ կարող էին առաջադրել, սակայն իշխանությունները նախընտրեցին քրեական գործերին միջամտող վարչապետի խորհրդական Վարդապետյանին»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-16 19:58
Иранские власти сообщили о задержании еще более 30 лиц, связанных с израильской разведкой.
-
2025-06-16 19:55
Армия обороны Израиля выпустила «срочное предупреждение» для жителей третьего округа Тегерана.
-
2025-06-16 19:52
Итальянская корпорация Leonardo и турецкий производитель беспилотников создадут совместное предприятие для разработки беспилотных технологий. О запуске проекта было заявлено на Международном парижском авиасалоне в Ле-Бурже.
-
2025-06-16 19:51
Иранские власти сообщили об «историческом ударе по израильской шпионской сети»: в стране был повешен человек, обвинённый в передаче секретной информации Моссаду, передают телеграм-каналы.