Последние новости

Թովմասյան․ «Սուրմալու»-ում տեղի ունեցածը խորացրեց հայ ազգի մշտապես մրմռացող ցավը

Այսօր՝ օգոստոսի 17-ին, ԱՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը ԱՀ-ում հայտարարված սգո օրերի կապակցությամբ հանդիպում է ունեցել խորհրդարանականների և աշխատակազմի անձնակազմի հետ։

Հանդիպման ժամանակ խորհրդարանի ղեկավարը խոսել է մեր ժողովրդին բաժին հասած փորձություններից, անդրադարձել օրերս Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգական պատահարին։

«Պատմության քառուղիներում մաքառած հայ ժողովուրդը բազմիցս ենթարկվել է փորձությունների, կրել զրկանքներ, ապրել ողբերգություններ։

Արցախյան երեք պատերազմներում թրծված հայ ժողովուրդը այսօր ապրում է նոր համազգային ցավ ու կսկիծ։

Դեռևս չեն սպիացել 1988-ի դեկտեմբերի 7-ին Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետևանքով առաջացած վերքերը։

2022թ օգոստոսի 14-ին Երևանի «Սուրմալու» առևտրի կենտորնում տեղի ունեցած դժբախտ պատահարը խորացրեց հայ ազգի մշտապես մրմռացող ցավը։ Հերթական համազգային ողբերգությունը, ասես, 88-ի աղետալի դեպքերի շարունակությունն էր»,- իր խոսքում ասել է Արթուր Թովմասյանը։

Հաջորդիվ խորհրդարանի ղեկավարը ներկայացրել է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի օգոստոսի 16-ին ստորագրած հրամանագիրը, ըստ որի՝ ԱՀ –ում 2022թ օգոստոսի 17- 18-ը ներառյալ հայտարարվել է սուգ՝ ի հիշատակ 2022թ օգոստոսի 14-ին «Երևանի պահածոների գործարան» ՓԲԸ –ի տարածքում տեղի ունեցած հրդեհի և պայթյունի հետևանքով զոհված անձանց։

Արթուր Թովասյանը անդրադարձել է նաև «Արցախի Հանրապետության դրոշի մասին» օրենքի 4-րդ հոդվածին, համաձայն որի Արցախի Հանրապետության դրոշը իջեցվում է պաշտոնապես հայտարարված սգո օրերին կամ սգո արարողությունների ժամանակ՝ մինչև դրոշաձողի մեջտեղը։ Դրոշի վերևի մասում ամրացվում է սև ժապավեն, որի երկարությունը հավասարեցվում է դրոշի երկարությանը, իսկ «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքի 28-րդ հոդվածի համաձայն՝ պետության կողմից հայտարարված սգո օրերին գովազդի և զվարճալի հաղորդումների հեռարձակումն արգելվում է։

Ազգային ժողովի նախագահի ելույթն ամփոփվել է ՀՀ խորհրդարանականներին ուղղված ցավակցական հեռագրով, որում մասնավորապես ասված է

«Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մեծարգո´ նախագահ պարոն Սիմոնյան,

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հարգարժա´ն փոխնախագահներ, խմբակցությունների ղեկավարներ և քարտուղարներ, մշտական հանձնաժողովների նախագահներ և փոխնախագահներ, պատգամավորներ

Խորապես ցավակցում և մեր զորակցություն ենք հայտնում 2022թ օգոստոսի 14-ին «Երևանի պահածոների գործարան» ՓԲԸ –ի տարածքում տեղի ունեցած հրդեհի և պայթյունի հետևանքով զոհվածների ընտանիքներին և հարազատներին, կիսում կորստյան ծանր վիշտը, իսկ տուժածներին մաղթում շուտափույթ ապաքինում։

Կիսում ենք համահայկական ողբերգության ցավը և հավաստիացնում, որ Արցախի իշխանություններն ու արցախահայությունը մշտապես կանգնած են ձեր կողքին»։

Այնուհետև ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում զոհված անմեղ նահատակների հիշատակը։

Aysor.am

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • ЭММАНУИЛ МКРТЧЯН: ШАЛЬНЫЕ ДЕНЬГИ ПРИШЛИ И УШЛИ, ОСТАЛИСЬ СИСТЕМНЫЕ ПРОБЛЕМЫ
    2025-04-23 11:35

    С началом боевых действий на территории Украины и санкций в отношении России экономика Армении пережила беспрецедентный всплеск активности: резкий рост импорта, экспорта и внутренних инвестиций, поддержанных притоком капитала и людей в основном из России. Однако спустя три года, в условиях условной стабилизации, страна сталкивается с глубокими структурными проблемами. В интервью VERELQ экономический обозреватель, генеральный директор агентства "Арминфо" Эммануил Мкртчян анализирует причины спада внешней торговли, снижение внутреннего спроса, ситуацию на ипотечном рынке и парадоксально устойчивый рост банковского сектора.

  • УЧЕНЫЕ УТВЕРЖДАЮТ, ЧТО ОБНАРУЖИЛИ ЦВЕТ, НЕВИДИМЫЙ ЧЕЛОВЕЧЕСКОМУ ГЛАЗУ
    2025-04-23 11:27

    Группа ученых из США утверждает, что они открыли совершенно новый цвет, которого никогда раньше не видел человек.

  • ЦЕЛЬ ПАШИНЯНА – НЕ ВЕРНУТЬ НАГРАБЛЕННОЕ И РАЗВИВАТЬ СТРАНУ, А ПЕРЕРАСПРЕДЕЛИТЬ ИМУЩЕСТВО
    2025-04-23 11:22

    Продление срока подачи декларации о доходах до 1 ноября не приведет к росту числа заявок, а угрозы о штрафах в случае незаполнения деклараций вряд ли будут применены. Такое мнение в беседе со Sputnik Армения высказал руководитель инициативы "Армения – это я", экономист Наири Саркисян.

  • Перед Турцией замаячила геополитическая катастрофа
    2025-04-23 11:18

    За последние годы Турция вблизи своих границ смогла опосредованно выиграть в двух противостояниях. Первым был Карабахский конфликт, а вторым – свержение президента Сирии Башара Асада. Однако остался ещё конфликт, связанный с территорией, которую де-юре признаёт лишь Турция.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ