Եվրոպայում էլեկտրաէներգիայի գները շարունակում են անշեղորեն աճել
Չորեքշաբթի Եվրոպայում էլեկտրաէներգիայի գները շարունակել են իրենց կայուն աճը, ինչն էլ ավելի է մեծացրել ճնշումը մայրցամաքի արդյունաբերության վրա, գրում է Investing.com-ը։
Նախօրեին էլեկտրաէներգիայի գները բարձրացել են մինչև 563,76 եվրո/ՄՎտ/ժ Գերմանիայում և 553,62 եվրո/ՄՎտ/ժ Ֆրանսիայում, քանի որ բնական գազի պակասը և գետերի ցածր մակարդակը շարունակում են խոչընդոտել արտադրողներին:
Էներգետիկ ճգնաժամը գնալով նկատելի ազդեցություն է ունենում տարածաշրջանի արդյունաբերական արտադրության վրա։ Չորեքշաբթի Norsk Hydro էներգետիկայի և մետաղների նորվեգական խումբը հայտարարել է, որ կդադարեցնի առաջնային ալյումինի ձուլումը Սլովակիայի իր Slovalco գործարանում էներգիայի բարձր ծախսերի պատճառով: Նշվում է, որ վերամշակման աշխատանքները կշարունակվեն, սակայն գործարանը, որն արդեն աշխատում էր իր տարեկան 175,000 տոննա հզորության միայն 60 տոկոսով, կվերաբացվի միայն «եթե շուկայական և շրջանակային պայմանները թույլ տան»:
Երեքշաբթի Եվրոպայում էլեկտրաէներգիայի գները կարճ ժամանակով նվազել են այն բանից հետո, երբ The Wall Street Journal-ը հայտնել է, որ Բեռլինը ծրագրում է թույլատրել Գերմանիայի վերջին երեք ատոմակայաններին շարունակել աշխատանքը տարեվերջին նախատեսված անջատումներից հետո: Սակայն նրանք արագ վերականգնվել են այն բանից հետո, երբ Էկոնոմիկայի նախարարությունը հերքել է հրապարակումը։
Գերմանիան նաև սպասվածից ավելի առաջընթաց է գրանցել ձմեռային ջեռուցման սեզոնին ընդառաջ գազի պահեստարանների լիցքավորման հարցում: Bundesnetzagentur-ը, որը վերահսկում է երկրի էներգետիկ ցանցերը, ասում է, որ Գերմանիայի գազի պահեստարանները անցյալ շաբաթվա դրությամբ լցված են 77,3 տոկոսով։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-22 13:57
Дату получения дохода указывать в налоговой декларации не требуется. Об этом замминистра финансов Армении Арман Погосян заявил на заседании постоянной парламентской комиссии по экономическим вопросам.
-
2025-04-22 13:56
Вопрос закрытия Нубарашенской свалки, рекультивации ее территории и начала строительства нового мусорного полигона по-прежнему остается нерешенным.
-
2025-04-22 13:52
Оппозиционный блок "Айастан" представил в парламенте Армении законопроект, предусматривающий уголовную ответственность за отрицание Геноцида армян. Об этом сообщил секретарь фракции Арцвик Минасян.
-
2025-04-22 13:48
Миссия ЕС в Армении (EUMA) зафиксировала два выстрела, предположительно, с азербайджанской стороны, повредившие гражданскую инфраструктуру в армянском селе Хознавар.