«Ճանապարհ» եռյակը Իտալիայում տվել է Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված 4 համերգ
Իտալիայում ՀՀ դեսպանության հետ համագործակցությամբ օգոստոսի սկզբին «Ճանապարհ՝ հիշատակի ուղի» ծրագրի շրջանակում «Ճանապարհ» եռյակը Իտալիայի մի շարք քաղաքներում տվել է Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված մի շարք համերգներ (Վենետիկ, Միլան՝ 2 համերգ, Հռոմ)։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է Իտալիայում Հայաստանի դեսպանությունը։
«Այս ծրագիրը մշակութային-սպորտային միջոցառում է՝ կազմակերպված Մարսելի Ֆրանսահայ Երտասարդաց Միության՝ JAF-ի և «Վազք հիշատակի համար» CPLM կազմակերպության կողմից: Մտահղացման հեղինակը՝ երաժիշտ Միքայել Վեմյանն է, JAF-ի երաժշտական դպրոցի պատասխանատուն և նվագախմբի ղեկավարը:
Ծրագրի նպատակն է Մարսելից քայլել մինչև Երևան՝ 2500կմ ոտքով կտրել-անցնելով Ֆրանսիան, Իտալիան, Հունաստանն ու Հայաստանը: Քայլարշավը, ինչպես նաև այս ճանապարհին տրվող բոլոր համերգները նվիրված են Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակին»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ըստ աղբյուրի՝ համերգներից վերջինը տեղի է ունեցել Հռոմում՝ օգոստոսի 14-ին, հայկական Սուրբ Նիկողայոս եկեղեցում։ Համերգին ներկա է եղել նաև դեսպանության անձնակազմը։ Իր խոսքում ՀՀ դեսպան Ծովինար Համբարձումյանը ողջունել է նախաձեռնությունը, շեշտադրել արվեստի միջոցով ցեղասպանության դեմ պայքարելու և ապագա ցեղասպանությունները կանխարգելելու կարևորությունը։ Նա նաև նշել է, որ այս նախագիծը լավագույնս տեղավորվում է 2021թ. ՀՀ դեսպանության կողմից ձեռնարկված «Արվեստը հանուն կանխարգելման» արշավի շրջանակում՝ սպորտային տարրի համալրմամբ։
Նշվում է, որ «Ճանապարհ՝ հիշատակի ուղի» ծրագրի շրջանակում եռյակի կողմից մի շարք համերգներ են նախատեսվում նաև Հունաստանում և Հայաստանում:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-28 18:18
Пожар вспыхнул на крупнейшей в Армении свалке "Нубарашен". Огонь охватил площадь до 1 тыс. кв. м. Боевые расчеты Спасательной службы МВД Армении ведут работу по ликвидации пожара. Об этом и.о. директора ООО "Новая городская мусорная свалка Еревана" Ваге Вардапетян сообщил Sputnik Армения.
-
2025-07-28 18:17
Президент США Дональд Трамп заявил, что необходимо позаботиться о гуманитарных потребностях в секторе Газа, передает Sky News.
-
2025-07-28 18:15
Защита предпринимателя Самвела Карапетяна направила письма в прокуратуру и лично генпрокурору Анне Вардапетян с ходатайством об изменении меры пресечения бизнесмену. Об этом говорится в сообщении одного из адвокатов бизнесмена Арама Вардеваняна.
-
2025-07-28 18:14
Представители Армении завоевали 1 золотую и 2 бронзовые медали на 36-й международной олимпиаде по биологии на Филиппинах. Об этом сообщает министерство образования, науки, культуры и спорта Армении.