Последние новости

Շվեդիան և Ֆինլանդիան չեն կատարել Թուրքիայի՝ արտահանձնման խնդրանքը

Շվեդիան և Ֆինլանդիան դեռևս չեն բավարարել Թուրքիայի՝ արտահանձնման խնդրանքը։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը։

Մայիսի 18-ին Ֆինլանդիան և Շվեդիան Ուկրաինայում ռուսական հատուկ ռազմական գործողության ֆոնին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին հայտ են ներկայացրել՝ դաշինքին միանալու համար։ Նախ Թուրքիան արգելափակել է հայտերը, սակայն ավելի ուշ՝ հունիսի 29-ին, Թուրքիան, Շվեդիան և Ֆինլանդիան ստորագրել են անվտանգության հուշագիր, որը հաշվի է առնում Անկարայի բոլոր մտահոգությունները։ Թուրքիան, իր հերթին, հետ է կանչել իր առարկությունները եվրոպական այս երկու երկրների՝ ՆԱՏՕ մտնելու վերաբերյալ։

«Թուրքիայի դրական որոշումը չի նշանակում, որ Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին միանալու գործընթացն ավարտված է։ Եթե ​​պայմանագրով Թուրքիային տրված խոստումները կատարվեն, Թուրքիան կպահի իր խոսքը։ Հակառակ դեպքում գործընթացը կդանդաղեցվի»,-ասել է Բոզդաղը, որի խոսքը մեջբերում է Milliyet-ը։

News.am

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ