Չինաստանը ԱՄՆ-ից պահանջել է դադարեցնել բոլոր պաշտոնական շփումները Թայվանի հետ
Չինաստանը պահանջում է Միացյալ Նահանգներից դադարեցնել Թայվանի հետ ցանկացած պաշտոնական շփում, ինչպես նաև Վաշինգտոնի և Թայբեի միջև առևտրատնտեսական համաձայնագրի շուրջ բանակցությունները: Պեկինը պատրաստ է վճռական միջոցներ ձեռնարկել իր ինքնիշխանությունը պաշտպանելու համար։ Այս մասին հայտարարել է Չինաստանի ԱԳՆ խոսնակ Վան Վենբինը:
«Աշխարհում կա միայն մեկ Չինաստան, Թայվանը Չինաստանի տարածքի անբաժանելի մասն է, իսկ ՉԺՀ-ի կառավարությունը միակ օրինական կառավարությունն է, որը ներկայացնում է ողջ Չինաստանը»,-ասել է դիվանագետը։
Նա ընդգծել է, որ «Մեկ Չինաստան» սկզբունքին հավատարիմ մնալը արտաքին տնտեսական համագործակցությանը Թայվանի մասնակցության նախապայմանն է։
Դիվանագետը նաև ասել է, որ ԱՄՆ-ն չպետք է կեղծ ազդանշաններ ուղարկի Թայվանի անջատողական ուժերին՝ առևտրի զարգացման պատրվակով։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-16 19:58
Иранские власти сообщили о задержании еще более 30 лиц, связанных с израильской разведкой.
-
2025-06-16 19:55
Армия обороны Израиля выпустила «срочное предупреждение» для жителей третьего округа Тегерана.
-
2025-06-16 19:52
Итальянская корпорация Leonardo и турецкий производитель беспилотников создадут совместное предприятие для разработки беспилотных технологий. О запуске проекта было заявлено на Международном парижском авиасалоне в Ле-Бурже.
-
2025-06-16 19:51
Иранские власти сообщили об «историческом ударе по израильской шпионской сети»: в стране был повешен человек, обвинённый в передаче секретной информации Моссаду, передают телеграм-каналы.