Խանումյան․ Արցախցիները ֆինանսական օգնություն կստանան, եթե Ադրբեջանին թողնվող տները չայրեն
«Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը տելեգրամյան ալիքում գրել է․
«Մամուլից հայտնի դարձավ, որ Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը Բերձոր, Աղավնո և այլ համայնքներում հանդիպել է բնակչությանն ու հորդորել, որ մինչև սահմանված ժամկետի ավարտը նրանք լքեն իրենց բնակավայրերը, քանի որ դրանք հանձնվելու են Ադրբեջանական Հանրապետությանը։ Նույն տեղեկության համաձայն՝ նախարար Խանումյանը բնակչությանը հայտնել է նաև, որ պետական միջոցների հաշվին նրանց տրամադրվելու է ֆինանսական օգնություն, սակայն
պայմանով, որ վերջիններս իրենց բնակավայրերը լքելուց չեն այրի կամ վնասի Ադրբեջանի Հանրապետությանը թողնվող տները և շինությունները։
Այս առնչությամբ 10-ն օր առաջ Խանումյանին պաշտոնական հարցում եմ ուղարկել առաջադրելով՝ հետևյալ հարցերը.
1) արդյո՞ք ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը Արցախի Հանրապետության Աղավնո, Բերձոր և այլ համայնքներում հանդիպել է բնակչությանը, որի ընթացքում նրանց հորդորել է սահմանված ժամկետում լքել իրենց բնակավայրերը,
2) արդյո՞ք այդ հանդիպման ընթացքում նախարար Հայկ Խանումյանը բնակչությանը հայտնել է, որ այլ տարբերակ նրանք չունեն և թշնամու կողմից ֆիզիկապես չոչնչանալու համար պետք է լքեն իրենց բնակավայրերը,
3) արդյո՞ք լքվող համայնքների բնակիչներին նախարար Խանումյանը հայտնել է, որ պետական միջոցների հաշվին նրանց տրամադրվելու է աջակցություն, օգնություն կամ որևէ այլ հատուցում։ Եթե այո, ապա դրանք ինչ հատուցումներ կամ աջակցություններ են,
4) արդյո՞ք նախարար Խանումյանը հայտնել է բնակչությանը, որ սույն հարցման 3-րդ կետում նշված հատկացումները կարող են տրամադրվել այն պայմանով, որ բնակավայրերը լքող բնակիչները չեն ոչնչացնի, այրի կամ վնասի թողնվող տները, շենքերը և այլ գույք։ Եթե այո, ապա խնդրում ենք հայտնել, թե ինչ իրավական հիմքով կամ ում կողմից է այդպիսի պահանջ սահմանվել։
Նախարար Հայկ Խանումյանը, խախտելով «Տեղեկատվության ազատության մասին» Արցախի Հանրապետության օրենքը, մինչ օրս չի պատասխանել հարցմանը»։
Aysor.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-30 20:50
Две эти новости следует читать вместе, друг за другом (заголовки: "«Гражданский договор»: Российская агентура хочет предоставить России коридор по территории Армении", "Президент РА рассказал жителям Сюника о важности открытия дороги, соединяющей Азербайджан и Нахиджеван").
-
2025-07-30 19:39
Международный Комитет Красного Креста все еще не располагает информацией о том, как решился вопрос с транспортировкой тела Веры Агасян, скончавшейся в оккупированном Азербайджаном Арцахе.
-
2025-07-30 19:37
Временный государственный управляющий компании "Электросети Армении" Романос Петросян провел встречу с председателем Комиссии по регулированию общественных услуг Армении Месропом Месропяном. Об этом сообщает официальная страница КРОУ в соцсети.
-
2025-07-30 19:32
Анаит Аванесян передала Министерство здравоохранения в «концессионное управление» Арсену Торосяну. Об этом в соцсетях написала глава общественной организации «Право на здоровье» Ануш Погосян.