Հունանյան․ Հայաստանի ԱԳՆ–ն ստացել է ՌԴ դեսպանատան բողոքի նոտան
ՀՀ արտգործնախարարությունը ստացել է ՀՀ–ում ՌԴ դեսպանության բողոքի նոտան։ Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց ՀՀ ԱԳ նախարարի խոսնակ Վահան Հունանյանը։
Երեկ հայտնի դարձավ, որ ՀՀ–ում ՌԴ դեսպանատունը Ռուսաստանի հասցեին արվող տեղեկատվական շահարկումների պատճառով բողոքի նոտա է հղել ՀՀ ԱԳՆ–ին։ Դեսպանատան հայտարարության մեջ նշվում էր, որ վրդովված են տեղական տեղեկատվական տիրույթում շրջանառող ցինիկ շահարկումներից, որոնք անարգող և կեղծ մեղադրանքներ են պարունակում ռուսական կառույցների հասցեին՝ օգոստոսի 14-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում տեղի ունեցած ողբերգությանը մեղսակից լինելու մասին։
«Մենք ստացել ենք հիշյալ նոտան և կպատասխանենք սահմանված կարգով»,–ասաց Հունանյանը։
Հավելենք, որ ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Իվան Նեչաևն այսօր հայտարարեց` Մոսկվան սպասում է պաշտոնական Երևանի պատասխանին՝ կապված Հայաստանի ԱԳՆ-ին ուղղված բողոքի նոտայի հետ։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-22 19:43
Международный валютный фонд снизил прогноз по росту экономики Армении в 2025-2026 годах. Об этом говорится в глобальном прогнозе МВФ (Global Economic Outlook) за апрель 2025 года.
-
2025-04-22 19:41
Российско-американский диалог по украинской проблематике продолжится на этой неделе. Об этом заявил помощник президента РФ Юрий Ушаков журналисту "России 1" Павлу Зарубину, комментируя ход российско-американского диалога по украинскому урегулированию.
-
2025-04-22 19:39
Партия "ДОК" Вардана Гукасяна обратилась к правительству США с призывом обратить внимание на трагические случаи смертей в уголовно-исполнительных учреждениях (УИУ) Армении.
-
2025-04-22 19:33
Католикос всех армян Гарегин II поедет на похороны Папы Римского Франциска. Эту информацию Sputnik Армения подтвердил руководитель пресс-канцелярии Первопрестольного Эчмиадзина, иерей Есаи Артенян.