«Հրապարակ». ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԸ ՇՏԱՊՈՒՄ ԵՆ՝ ՔԱՆԻ ԴԵՌ ԱՇԽԱՐՀԸ ԽԱՌՆՎԱԾ Է, ԱՐԱԳ ԼՈՒԾԵՆ ԱՐՑԱԽԻ ՀԱՐՑԵՐԸ
«Հրապարակ» թերթը գրում է. «Անցած շաբաթվանից՝ օգոստոսի 4-5-ից սկսած, Լաչինի այլընտրանքային ճանապարհի կառուցման ակտիվ աշխատանքները մեկնարկել են։ Տեղի բնակիչներից տեղեկացանք, որ Տեղ-Կոռնիձոր հատվածում երեք խումբ է աշխատում, ծանր տեխնիկա է բերվել: Աշխատում են նաև ժամանակավոր գրունտային ճանապարհի վրա։
Նշենք, որ Արցախում ադրբեջանցիների իրականացրած վերջին սադրանքի պատճառներից մեկն էլ այն էր, որ հայկական կողմը հնարավորինս ձգում էր ճանապարհի իր հատվածի կառուցման աշխատանքները, իսկ ադրբեջանցիները շտապում են՝ քանի դեռ աշխարհը խառնված է, արագ լուծեն Արցախի հարցերը:
Սրանով է պայմանավորված, որ ադրբեջանական կողմն ուլտիմատում դրեց՝ մինչև օգոստոսի 25-ը Աղավնոն, Բերձորն իր վերահսկողությանն անցնելու մասին, ուստի այժմ ժամանակավոր ճանապարհ պետք է գործարկվի, իսկ հիմնական այլընտրանքային ճանապարհը կկառուցվի առնվազն 10 ամսում և կավարտվի 2023-ի գարնանը: Հիմա, փաստորեն, հայկական կողմը երկու ֆրոնտով էլ աշխատանքներ է սկսել»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-11 15:06
Апелляционный уголовный суд под председательством судьи Мхитара Папояна сегодня, 11 июня, продолжает рассмотрение по существу апелляционных жалоб на приговор в отношении бывшего командующего Армией обороны Арцаха Джалала Арутюняна.
-
2025-06-11 14:59
Руководитель оппозиционной парламентской фракции "Честь имею" Айк Мамиджанян на своей странице в соцсети Facebook опубликовал необходимый для запуска процедуры объявления вотума недоверия премьер-министру Армении Николу Пашиняну бланк с подписями 6 депутатов.
-
2025-06-11 14:57
Видимо, часть документов, полученных в ходе сложной операции иранской разведки, посвящена тайным связям Израиля с Баку. Об этом в соцсетях написал иранский политолог Шуайб Бахман.
-
2025-06-11 14:54
В результате взрыва в доме в Чамбараке госпитализированы 11 пострадавших. Об этом сообщает Министерство здравоохранения Республики Армения.