Արմեն Գասպարյան․ Շենքի վերևի հարկերում ևս եղել են հրավառ նյութեր (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Որոնողական աշխատանքների ավարտի մասին ժամկետներ նշելը ճիշտ չի լինի, քանի որ եռհարկանի շենքից կախված յուրաքանչյուր երկաթբետոնյա կոնստրուկցիա հեռացնելու համար երկար ժամանակ է պահանջվում։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 19-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրեն, գնդապետ Արմեն Գասպարյանը։
«Քանի որ անհետ կորած քաղաքացին եղել է պայթյունի էպիկենտրոնում, իսկ պայթյունից հետո բարձր ջերմաստիճանով հրդեհ է բռնկվել, մեզ համար շատ բարդ է լինելու։ Որպեսզի մենք կարողանանք այս պայմաններում աշխատել, օգտագործում ենք բարդ տեխնիկա։ Նախ մենք պետք է ապահովենք մեր փրկարարաների անվտանգությունը։ Վտանգն այս եռահարկ շինության պարագայում միշտ կա, որովհետև այն վթարային իրավիճակում է գտնվում և ցանկացած պահի կարող է փլուզվել»,- նշեց Գասպարյանը։
Արմեն Գասպարյանի խոսքով՝ որքան աշխատանքները շարունակվում են, այնքան փլատակների տակ գտնվող օջախները, որոնք առաջին հայացքից կարող են մարված թվալ, մաքրման աշխատանքների ընթացքում ծուխ են արտանետում, ինչի համար էլ պարբերաբար կատարվում է հովացում։
Հարցին, թե հնարավոր է, որ հրավառ նյութեր եղել են նաև շենքի ներսում՝ բարձր հարկերում, Գասպարյանը պատասխանեց․ «Մեր ունեցած տեղեկություններով՝ վերևի հարկերում ևս եղել են հրավառ նյութեր, եղել է պահեստ։ Մնացած հարցերի պատասխանը կտա նախաքննությունը»։
Լրագրողի դիտարկմանը, որ հրավառ նյութերի պատճառով առաջացած պայթյունների այլ օրինակներում ծուխը գունավոր է լինում, Գասպարյանը նշեց․ «Որքան մարդ՝ այդքան կարծիք։ Այդ հարցին կպատասխանեն մասնագետները»։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-05 14:02
Возможное подписание мирного договора между Арменией и Азербайджаном под эгидой США может создать серьезные риски для внешней политики и системы безопасности Армении. Об этом заявил зампредседателя Республиканской партии Армении Армен Ашотян на пресс-конференции во вторник, отвечая на вопрос Sputnik Армения.
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.
-
2025-08-01 16:32
Первый заместитель председателя комитета Госдумы России по делам СНГ Константин Затулин предложил включить политолога Сергея Маркова в список иноагентов из-за дифирамбов, которые он произносил в адрес президента Азербайджана Ильхама Алиева, а затем попыток оправдаться за это. EADaily приводит полный текст заявления Затулина, которое он опубликовал 1 августа в телеграм-канале.