Последние новости

«Սուրմալուի» պայթյունից 6 օր անց որոնողական աշխատանքները շարունակվում են

Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունից գրեթե 1 շաբաթ անց էլ շարունակվում են որոնողափրկարարական աշխատանքները։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։

Այժմ աշխատանքները շարունակվում են 1 տեղամասով, ներգրավված են քաղաքապետարանի 1 ջրատար, ինչպես նաև 3 տրակտոր, 2 ինքնաթափ, 1 ավտոկռունկ։

Օգոստոսի 14-ին Երևան քաղաքի ԲԿ-ներ են դիմել 63 քաղաքացի, որոնցից 3-ը շարունակում են բուժում ստանալ, իսկ մնացածը, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս են գրվել։

Sputnik Արմենիա

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ