Последние новости

Ստեփան ԴԱՆԻԵԼՅԱՆ․ ԷԴԳԱՐ ՂԱԶԱՐՅԱՆԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆԸ ՆՈՐ ՓՈՒԼ ԿԱՐՈՂ Է ԲԱՑԵԼ

Էդգար Ղազարյանի նախաձեռնությունը նոր փուլ կարող է բացել Հայաստանի քաղաքական մտածողության ու կազմակերպման տրամաբանության մեջ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:

«Էդգար Ղազարյանի նախաձեռնությունը նոր փուլ կարող է բացել Հայաստանի քաղաքական մտածողության ու կազմակերպման տրամաբանության մեջ։ Ինչու։

2018-ի իշխանափոխությունը Հայաստանի քաղաքական համակարգի փլուզման ակտն էր։ Կուսակցությունները դարձել էին իշխանության ռեսուրսներին տիրանալու գործիքի, աշխատանքի տեղավորման բյուրոյի, տնտեսական գործունեություն ծավալելու հնարավորության, առանց հասարակությանը ներկայացնելու ապագայի նախագծեր, առանց համախմբելու դրա համար անհրաժեշտ ազգի ինտելեկտուալ պոտենցիալը։ Այսինքն, չդառնալով լայն հանրային-քաղաքական ինստիտուտներ, որտեղ կան որոշումներ կայացնելու հանրության համար լեգիտիմ ու վստահելի մեխանիզմներ։

Մինչ 2018-ը որոշակի դերակատարություն էին իրականացնում ՀԿ-ները, իրավապաշտպանները, որոնք վերջնականապես վարկաբեկվեցին, դառնալով գործող իշխանության ու նրա ետևում կանգնած որոշ տրանսազգային կառույցների կամակատարը։

Հիմա նոր տրամաբանության վրա հիմնված հանրային-քաղաքական միավորումներ ստեղծելու ժամանակն է։ Հիմա ստվերում տարերային ձևով նման նախաձեռնություններ են կազմակերպվում։ Սա պայթյունից առաջ առերևույթ խաղաղ պոտենցիալի կուտակման փուլ է։

Կարևոր է, որ Էդգար Ղազարյանը որպես անձ է հանդես գալիս, ու դիմում է հանրությանը։ Սա համարենք նոր պրոցեսի սկիզբ։

Հ.Գ. Ցավոք, օգոստոսի 23-ին մեկնում եմ երկրից և չեմ կարող միանալ նախաձեռնությանը»։

News.am

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ