Последние новости

Մանվել Փարամազյան․ Աննա Հակոբյանին ծաղիկներ նվիրելը ջենտլմենական կեցվածքն էր (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Քաջարան համայնքի 64-րդ ամյակին համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանը լրագրողների հետ զրույցում մեկնաբանել է, թե ինչու է վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկնոջը՝ Աննա Հակոբյանին, ծաղիկներ նվիրել։

 


«Ցանկացած տղամարդ ոչ մի կնոջ նկատմամբ որևէ հարց պետք է չունենա։ Մենք մեր ջենտլմենական կեցվածքն ենք ցույց տալիս, մենք կանանց հարգել գիտենք»,- նշել է նա։

Անդրադառնալով Կառավարության հետ հարաբերություններին՝ Փարամազյանն ասաց. «Այո, մենք մարզպետի հետ երկար ժամանակ է ընկերություն ենք անում, և դա թույլ է տալիս ավելի շատ ծրագրեր իրագործել մեր համայնքում, քանի որ դուք չեք կարող համայնքի ղեկավար լինել և կառավարության հետ հարաբերություններ չունենալ»։

News.am

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ