Ռոբերտ Քոչարյանը մեկ շաբաթով մեկնել է Հայաստանից
Yerevan.Today-ը տեղեկացավ, որ երեկ՝ օգոստոսի 21-ի երեկոյան, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մեկնել է արտերկիր: Ի՞նչ նպատակով է մեկնել և ինչպե՞ս է մեկնել՝ հաշվի առնելով, որ նրա նկատմաբ կա դատարանի կողմից սահմանված սահմանահատման արգելք․ այս հարցերի պարզաբանման համար դիմեցինք ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի համակարգող Բագրատ Միկոյանին:
Բագրատ Միկոյանը մեր հարցերին ի պատասխան ասաց․ «Նախագահ Քոչարյանը նախօրեին մեկ շաբաթով մեկնել է Հայաստանից: Նախագահի փաստաբանական թիմը դիմել էր դատարանին՝ ստանալու մեկնելու թույլտվություն՝ օգտվելով այն հանգամանքից, որ նիստերի ընթացքում մեծ ընդմիջում կա մինչև սեպտեմբերի 20-ը։ Դատարանը թույլ է տվել բացակայել Հայաստանից օգոստոսի 22-29-ը։ Նախագահ Քոչարյանն օգտվել է այդ հնարավորությունից և մեկնել։ Կվերադառնա օգոսոսի 29-ին»։
Այցելած երկրի և այցի նպատակի մասին Yerevan.Today-ի հարցին գրասենյակի համակարգողը մանրամասներ չհայտնեց՝ նշելով, որ այցը կրում է մասնավոր բնույթ։
Մեր ճշտող հարցին՝ արդյո՞ք Ռոբերտ Քոչարյանը մեկնել է Ռուսաստանի Դաշնություն, Բագրատ Միկոյանը պատասխանեց․ «Ո՛չ, նախագահ Քոչարյանը ՌԴ չի մեկնել, նա մեկնել է այլ երկիր»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-22 16:33
Президент США Дональд Трамп принял решение о выходе США из ЮНЕСКО. Об этом заявили в Белом доме.
-
2025-07-22 16:31
Свекрови бывшего мэра Эчмиадзина Дианы Гаспарян — Рузанне Асатрян, предъявлено обвинение в отмывании денег. Об этом сообщает издание ArmLur.am.
-
2025-07-22 16:29
По данным 24News, сразу после возвращения из отпуска, в четверг, премьер-министр Никол Пашинян отправится в Алтайский край Российской Федерации, где у него запланирована встреча с премьером РФ Михаилом Мишустиным.
-
2025-07-22 16:28
Давайте зафиксируем: между Anglo Asian Mining и Кашенским месторождением стоял Арцах и 120 тысяч армян Арцаха. Для того чтобы добраться до меди, нужно убрать с пути два этих препятствия.