Последние новости

Շոպրոնի փողոցի շենքերից մեկի նկուղում հայտնաբերվել է 82 մմ տրամաչափի ականանետի ական՝ պայթուցիչով

Օգոստոսի 22-ին, ժամը 10։56-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Շոպրոնի փողոցի 3-րդ նրբանցքի շենքերից մեկի նկուղում հայտնաբերվել է արկ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

NEWS.am-ը ԱԻՆ-ից տեղեկանում է, որ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական խումբը։

Հայտնաբերվել է 82 մմ տրամաչափի ականանետի ական՝ պայթուցիչով, որն ինժեներասակրավորական խմբի կողմից տեղափոխվել է N զորավարժարան՝ հետագա ոչնչացման։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ