Բողոքի ակցիա Կառավարության մոտ՝ ի աջակցություն Բերձոր, Աղավնո և Սուս բնակավայրերի (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Կառավարության շենքի դիմաց այսօր՝ օգոստոսի 22-ին, բողոքի ակցիա էին իրականացնում մի խումբ քաղաքացիներ՝ ի աջակցություն Բերձոր, Աղավնո և Սուս բնակավայրերի։ Նրանք պահանջում էին քաղաքացիներից և իշխանություններից թույլ չտալ, որ հանձնվեն հայկական բնակավայրերը:
Ակցիայի մասնակից Արևիկ Նիկողոսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ժողովրդին համոզել են, թե կորցրածը հնարավոր չէ հետ բերել, բայց այն կարող են հետ բերել միայն համախմբման, պահանջատեր լինելու միջոցով: «Մենք պետք է չէ՞ աշխարհին ցույց տանք, որ պահանջատեր ենք, եթե ցույց չտանք աշխարհի շատ պետքն է՝ դու պահանջատե՞ր ես, թե՞ ոչ: Մենք ի սկզբանե ցանկանում էինք բողոքի ակցիա իրականացնել Կառավարության շենքի դիմաց, բայց մեզ ասացին, որ չենք կարող շենքին մոտենալ: Չեն թողնում դրոշներ փակցնել, դա ի՞նչ է նշանակում»,- ասաց նա: Ցուցարարներից Արթուր Սարգսյանն էլ նշեց, որ կարևորը քաղաքացիների գիտակցական մակարդակը բարձրացնելն է և միասնական լինելը. «Մենք ցանկանում ենք ժողովրդի մեջ տարածել նժդեհականության գաղափարը, որը միշտ էլ հային հայ է պահել: Այն այսօր պակասել է, մենք մեր թիմով փորձելու ենք մարդկանց մեջ արթնացնել այդ գաղափարը»:
Հիշեցնենք, որ օգոստոսի 5–ին Արցախի տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանն Աղավնոյի և Բերձորի բնակիչներին տեղեկացրել է, որ մինչև օգոստոսի 25-ը պետք է լքեն իրենց տները։ Օգոստոսի 18-ից այդ բնակավայրերում արդեն անջատվել է էլեկտրաէներգիան, հեռախոսակապը, ինտերնետ կապը, գազը, ավելի ուշ նաև ջուրը: Բերձորից և Աղավնոյից բնակրության մեծ մասը արդեն դուրս է եկել:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-27 10:00
В Армении сегодня отмечают праздник Преображения Господня — Вардавар. Это один из пяти больших праздников Армянской Апостольской церкви и один из самых любимых в народе.
-
2025-07-27 09:53
Священник отец Мхитар Алоян опубликовал публикацию под названием «От семинарских лет до католикосата: свидетельство из сердца».
-
2025-07-27 09:48
В программе «Есть вопросы» Aysor.am политический деятель Давид Шахназарян прокомментировал распространяемые сообщения о том, что Армения согласилась делегировать контроль над дорогой в Сюнике американской компании. Премьер-министр Армении не опроверг эту информацию, отметив, что не возражает против такого шага.
-
2025-07-26 14:32
Несмотря на то, что власти подавляли митинги и акции народа Арцаха угрозами и шантажом применения силы, ситуация не изменилась, заявил депутат Национального собрания Армении Тигран Абрамян.