Последние новости

Բորելը դեմ է արտահայտվել ՌԴ քաղաքացիների մուտքը Եվրոպա արգելելու որոշ անդամ երկրների առաջարկին

ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը դեմ է արտահայտվել Ռուսաստանի քաղաքացիների մուտքը Եվրոպա արգելելու որոշ անդամ երկրների առաջարկին, գրում է Bloomberg-ը։

«Բոլոր ռուսների մուտքն արգելելն այդքան էլ լավ գաղափար չէ,- ասել է Բորելը Իսպանիայում կայացած համաժողովին.- Մենք պետք է ավելի ընտրողական լինենք»։

Նրա խոսքով՝ ԵՄ-ն չպետք է բացի իր դռներն օլիգարխների առաջ, բայց «շատ ռուսներ կան, ովքեր ցանկանում են փախնել երկրից, քանի որ չեն ցանկանում ապրել այդպիսի իրավիճակում»։

ԵՄ-ն այս ամսվա վերջին Պրահայում նախատեսված դաշինքի արտգործնախարարների հանդիպմանը պատրաստվում է քննարկել ռուս զբոսաշրջիկների համար մուտքի արտոնագրերի արգելման հարցը։ Էստոնիան, Լատվիան և Ֆինլանդիան կոչ են անում արգելել ռուսների մուտքը։ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը կոչ է արել զգուշություն ցուցաբերել վիզային ռեժիմի լայնածավալ արգելման հարցում։

Էստոնիան հայտարարել է, որ Ռուսաստանի քաղաքացիների համար Շենգենյան վիզաների ամբողջական արգելք կսահմանի, եթե ԵՄ-ն համաձայնության չգա: Էստոնիան առաջարկ կներկայացնի Եվրահանձնաժողովին մինչև արտգործնախարարների հանդիպումը։

Բորելն ասել է, որ որոշ երկրներ արդեն իսկ վիզայի արգելման մի շարք միջոցներ են ձեռնարկել, որոնց ԵՄ մյուս երկրները չեն պատրաստվում աջակցել՝ նշելով, որ ավելի լավ կլիներ նախ դա ԵՄ մակարդակով քննարկել։

Ելույթ ունենալով Պրահայում՝ Չեխիայի արտգործնախարար Յան Լիպավսկին ասել է, որ իր կառավարությունը, որը ներկայումս նախագահում է ԵՄ-ում, կձգտի հասնել Ռուսաստանի և Բելառուսի հետ ԵՄ վիզային ռեժիմի դյուրացման համաձայնագրերի կասեցմանը:

«Թվում է՝ դա իրականանալի է,- ասել է Լիպավսկին:- Մենք ցանկանում ենք քննարկում սկսել ռուսների և բելառուսների համար վիզաների տրամադրումը սահմանափակելու վերաբերյալ։ Անդամ երկրները տարակարծիք են այս հարցում, և մենք շատ աշխատանք ունենք անելու»:

News.am

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ