Արսեն ԲԱԲԱՅԱՆ․ ՆԻԿՈԼՅԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՑԱՆԿԱՑԱԾ ԱԶՆԻՎ ՊԱՅՔԱՐԻ ՄԱՍՆԱԿԻՑՆ ԵՄ․ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԵՆՔ ՕԳՈՍՏՈՍԻ 23-ԻՆ
«Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ մասնակցելու է օգոստոսի 23-ին հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի հրավիրած հավաքին։
«Էդգար Ղազարյանի հետ պատիվ եմ ունեցել ծանոթանալ տարիներ առաջ, երբ ինքը Լեհաստանում ՀՀ դեսպանն էր: Այդ ժամանակից սկսած ձեռք եմ բերել անփոխարինելի ընկեր: Էդգար Ղազարյանն ազնվագույն մարդ է, Հայրենիքի նվիրյալ, պետական գործիչ ու իսկական Հայ:
Իմ ընկերը օգոստոսի 23-ին հրավիրել է մեծ հավաք, որպեսզի միասին ու մեծ միասնությամբ վռնդենք այս ազգակործան իշխանությանը:
Ես ունեմ առնվազն 3 պատճառ՝ մասնակցելու այդ հավաքին.
1) Նիկոլյան իշխանության դեմ ցանկացած ազնիվ պայքարի մասնակիցն եմ,
2) պարտավոր եմ մասնակցել, որպեսզի ինձ իմ երեխաները չմեղադրեն, որ քիչ ջանք եմ դրել Հայրենիքս պաշտպանելու համար,
3) Էդգարն իմ ընկերն է ու ես ճանաչելով իրեն՝ հավատում եմ, որ միասին հնարավոր է:
Հանդիպում ենք օգոստոսի 23-ին»,- գրել է Արսեն Բաբայանը:
Հիշեցնենք՝ Էդգար Ղազարյանն ազդարարել է «Անկախության շարժման» մեկնարկի մասին ու հայտարարել, որ հասնելու են Նիկոլ Փաշինյանի հրաժարականին։
Օգոստոսի 23-ին Երևանում նախատեսված է շարժման հանրահավաքը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-03 11:46
Варварская бакинская администрация усиливает антиармянские настроения, угрожая безопасности Армении, считает заведующий Кафедрой иранистики факультета востоковедения ЕГУ Вардан ВОСКАНЯН.
-
2025-06-03 11:43
Отставка начальника полиции Армении Арама Ованнисяна может быть связана с недовольством премьер-министра Никола Пашиняна организацией безопасности в день празднования его 50-летия. Об этом пишет газета "Грапарак".
-
2025-06-03 11:40
Руководитель офиса Владимира Зеленского Андрей Ермак вылетел в США. Об этом пишет "СТРАНА.ua".
-
2025-06-03 11:39
Соединенные Штаты закрыли две военные базы в Сирии и передали еще одну под контроль курдских "Сирийских демократических сил" (СДС) в рамках постепенного сокращения военного контингента. Об этом сообщил представитель Пентагона в интервью телеканалу Al Arabiya. Его слова приводит ТАСС.