ԱԻՆ․ Չի բացառվում, որ «Սուրմալուի» տարածքում որոնվող քաղաքացու մարմինը մոխրացած լինի
«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունից հետո որոնվող քաղաքացիներից մեկի դին դեռ չի հաջողվել գտնել։ Չի բացառվում, որ այն մոխրացած լինի։ Դեպքի վայրում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ԱԻՆ ՓԾ տնօրենի տեղակալ Հովհաննես Եմիշյանը։
«Այն հատվածում, ուր հնարավոր էր` քաղաքացին լիներ, որոնումներ ենք իրականացրել, այսինքն` բոլոր հավանական տեղերում նայում էինք։ Նկուղի հատվածը նայել ենք, առաջին հարկը նույնպես։ Ինչ վերաբերում է պահեստային հատվածին, ապա 20 ժամից ավել հրդեհաշիջում էինք անում, քանի որ 500-1000 աստիճան տաքություն է եղել»,–ասաց Եմիշյանը։
Հարցին, թե հնարավո՞ր է` մարմինը մոխրացած լինի, Եմիշյանը պատասխանեց, թե այո՛, սակայն այդ տարածքում 1-1.5 մետր մոխիր է եղել և հնարավոր չի լինի մոխրից փորձաքննություն անել։ Սակայն մինչ այս պահին, ըստ Եմիշյանի, որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են, չնայած բացառում են առաջին և երկրորդ հարկերում քաղաքացու դին գտնելը։ Մյուս կողմից, ըստ նրա, եթե անգամ 1 տոկոս հավանականություն կա նրան գտնելու, որոնողափրկարարական աշխատանքները չեն դադարեցվելու։
Նա հավելեց, որ մոխիրների մեջ մասունքներ են փնտրել, սակայն դա էլ չեն կարողացել գտնել։
Եմիշյանը նշեց` 40քմ տարածք է մնացել որոնողափրկարարական աշխատանքների համար։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-16 04:49
В Иране число погибших в результате израильских атак достигло 224, сообщает Press TV со ссылкой на Минздрав ИРИ.
-
2025-06-16 04:45
Армия обороны Израиля (ЦАХАЛ) заявила, что завершила «масштабную» серию авиаударов по Ирану, направленных на уничтожение производственных мощностей по производству оружия.
-
2025-06-16 04:41
Корпус стражей исламской революции Ирана (КСИР) сообщил о нанесении ударов по разведывательным центрам Израиля, передает РИА Новости.
-
2025-06-16 04:38
Иран подтвердил гибель главы разведки КСИР бригадного генерала Мохаммада Каземи.