ԶԼՄ․ ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԸ ՀԱՏԻՍԻ ՎՐԱ ԵՎՍ 7 ՀԵԿՏԱՐ ՀՈՂԱՏԱՐԱԾՔ Է ԳՆԵԼ
Ազգային ժողովի նախկին պատգամավոր, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին պատկանող բարեգործական հիմնադրամը Հատիս լեռան լանջին գտնվող ևս 7 հա հողատարածք է ձեռք բերել։ Տեղեկությունը հայտնում է «Հետքը»։
Պարբերականը պարզել է, որ 2022 թ.-ի օգոստոսի 10-ին «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամին է օտարվել Կոտայքի մարզի Ակունք գյուղում գտնվող ընդհանուր 7 հեկտար գյուղատնտեսական նշանակության հողատարածք` 3 առանձին հողակտորներով, ընդհանուր 2 միլիոն 766 հազար դրամ արժեքով։ Կայքը նաև հայտնում է, որ հողակտորները գտնվում են Հատիս լեռան լանջին` Սուրբ Պետրոս եկեղեցուց հյուսիս-արևմուտք։
Որոշման համար հիմք են ծառայել այս տարվա հուլիսի 17-ին կայացած աճուրդների արդյունքները։
Ավելի վաղ նույն լրատվամիջոցը գրել էր, որ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը սեփականության իրավունքով ձեռք է բերել Հատիս լեռան գագաթին գտնվող 9 հողակտոր, որոնք ներառում են նաև Հատիսի բերդ կոչվող հնագիտական վայրը։
Համայնքի ղեկավարը պարբերականին ասել էր, որ 100 հեկտարը «Ծառուկյան» հիմնադրամին օտարվել է համայնքի կողմից, իսկ 46 հեկտարը 2008թ.-ին օտարվել է քաղաքացի Նորիկ Պետրոսյանին, որն էլ այն նվեր է տվել «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամին։
Հիշեցնենք` Հայաստանում Հիսուսի արձան տեղադրելու մասին գործարար Գագիկ Ծառուկյանը տեղեկացրել էր հունվարի 14-ին և ընդգծել` նախագծի իրականացման համար մրցույթ է հայտարարում, որի ընդունման վերջնաժամկետը փետրվարի 20-ն էր։
ԲՀԿ առաջնորդի ցանկությամբ` միայն արձանի բարձրությունը (առանց պատվանդանի) պետք է լինի 33 մետր։
Մարտի 24-ին Հայ առաքելական եկեղեցին հանդես եկավ հայտարարությամբ` Գագիկ Ծառուկյանին հորդորելով զերծ մնալ Հիսուս Քրիստոսի արձանի պատրաստումից։ Նշվում էր, որ նման արձանը հակասում է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու ավանդույթին։ Սակայն եկեղեցու դիրքորոշումը Ծառուկյանին հետ չպահեց իր մտքից, ավելին` նա ի պատասխան 3 հակափաստարկ ներկայացրեց ու շարունակեց նախագծի իրագործումը։
Բա հիմա ո՞ւր դնեմ այս արձանը․ օրենքով Հատիսը պաշտպանված է, իրականում անպաշտպան է մնացել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 7-ին կառավարության նիստում հայտարարեց, որ դեմ չեն Հատիս լեռան վրա Հիսուս Քրիստոսի արձանը կանգնեցնելու նախաձեռնությանը: Ավելին` Փաշինյանը պետական կառավարման մարմիններին հանձնարարեց սեղմ ժամկետում ընդունել ենթաօրենսդրական ակտեր, որոնք անհրաժեշտ են նախաձեռնությունը իրականացնելու համար:
Հիսուս Քրիստոսի արձանի կառուցման աշխատանքները մեկնարկեցին հուլիսի 9-ին։
ԿԳՄՍ նախարարությունը հուլիսի 11-ին հայտարարեց, որ ընդունելի համարելով Հիսուս Քրիստոս մոնումենտալ արձանի գաղափարը` պահանջում է դադարեցնել ցանկացած գործունեություն Հատիսի հնավայր-ամրոցի տարածքում, որը հակասում է գործող օրենսդրությանը և կարգերին։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-09 13:28
Пакистан продает Азербайджану 40 истребителей четвертого поколения JF-17 Thunder, что является крупным военным шагом, который, несомненно, расстроит соседнюю Армению, пишет Forbes.
-
2025-06-09 12:41
Председатель Комитета государственных доходов Армении Эдуард Акопян на совместных заседаниях постоянных парламентских комиссий во время обсуждения отчета «Об исполнении Государственного бюджета Республики Армения в 2024 году» объяснил, почему Зангезурский медно-молибденовый комбинат не попал в список 1000 крупнейших налогоплательщиков республики в первом квартале 2025 года.
-
2025-06-09 12:40
Президента Арцаха Самвела Шахраманяна снова вызвали в Следственный комитет(СК). В данный момент Шахраманян находится в здании СК, где проходит его допрос.
-
2025-06-09 12:38
Таможенные органы в Армении в 2024 году собрали примерно на 15% меньше налогов и пошлин. Об этом заявил в парламенте председатель Комитета госдоходов Армении Эдуард Акопян на обсуждении отчета о выполнении госбюджета за прошлый год.