ԱԱԾ․ Հայաստանի ճանապարհները չեն փակվի
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հերքում է ԶԼՄ-ներով և սոցիալական հարթակներով շրջանառվող լուրերն այն մասին, թե ՀՀ տարածքով Ադրբեջանից դեպի Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն ավտոմոբիլային տարանցման դեպքում ՀՀ տեղական և միջազգային նշանակություն ունեցող ճանապարհները փակվելու են` խոչընդոտելով ՀՀ քաղաքացիների ազատ տեղաշարժը։
«Ներկայում մշակման փուլում են գտնվում տարանցման հավանական (ավտոմոբիլային) երթուղիները և կարգը, որում Հայաստանի բնակչության, ինչպես նաև օտարերկրացիների ու վերջիններիս պատկանող տրանսպորտային միջոցների տեղաշարժի համար որևէ տեղական և/կամ միջազգային (միջպետական) նշանակության ճանապարհների փակում և/կամ այլ սահմանափակումներ չեն նախատեսվում»,- ասված է հաղորդագրության մեջ։
ԱԱԾ-ն նաև հիշեցնում է, որ կառավարության որոշման նախագծով նախատեսվում է 3 նոր անցակետերի բացում, որոնցով հնարավորություն է տրվելու Ադրբեջանից ավտոմոբիլային տրանսպորտով տարանցիկ ուղևորվելու դեպի Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն։
ԱԱԾ-ի հեղինակած հիշյալ նախագիծը շրջանառության մեջ է դրվել օգոստոսի 18-ին։
Դրանով առաջարկվում է ՀՀ պետական սահմանի անցման կետեր ամրագրել հայ-ադրբեջանական պետական սահմանի «Սոթք» («Քելբաջար»), «Երասխ» («Սադարակ»), «Քարահունջ» («Էյվազլի»)» հատվածներում։
Նախագիծը հանրային քննարկման համար բաց է մինչև սեպտեմբերի 2-ը։
Նախագծում ասվում է նաև, որ ՀՀ ԱԱԾ տնօրենը որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկշաբաթյա ժամկետում պետք է ապահովի անցման կետերով անձանց, բեռների և տրանսպորտային միջոցների տեղաշարժի հետ կապված անվտանգությունը կանոնակարգող իրավական ակտի ընդունումը:
Հիշեցնենք, որ օգոստոսի 4-ին կառավարության նիստում Փաշինյանն ասել էր` Ադրբեջանը կարող է մի քանի կետերով հատել ՀՀ սահմանը և երթևեկություն իրականացնել դեպի Նախիջևան։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-22 19:20
Премьер РА Никол Пашинян и президент Азербайджана Ильхам Алиев синхронны во многих вопросах. Эта синхронность позволила им вместе привести в регион европейских наблюдателей, изгнать армян из Арцаха, после чего вывести российских миротворцев, чтобы не реализовывать соглашение от 9 ноября (не разблокировать региональные коммуникации и не оставлять статус Арцаха будущим поколениям).
-
2025-07-22 18:06
В июне 2025 года число туристов в Армении выросло на 19% по сравнению с тем же периодом прошлого года, сообщает Комитет по туризму.
-
2025-07-22 18:04
Председатель Национального Собрания Республики Арцах Ашот Даниелян выразил благодарность Палате представителей Королевства Бельгии.
-
2025-07-22 16:33
Президент США Дональд Трамп принял решение о выходе США из ЮНЕСКО. Об этом заявили в Белом доме.