«Մեր խնդրին լուծում չտրվեց». ի՞նչ է անհրաժեշտ «Փեթակի» աշխատանքը վերականգնելու համար
«Փեթակ» առևտրի կենտրոնի աշխատակիցները դեռ չգիտեն, թե երբվանից են սկսելու աշխատել. նրանց խնդրին այսօր այդպես էլ լուծում չի տրվել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց տեղի տնտեսվարողներից Արթուր Գևորգյանը։
Բանն այն է, որ օգոստոսի 14-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունից հետո «Փեթակը» փակ է։ «Սուրմալուի» տարածքում ԱԻՆ-ը դեռ որոնողական աշխատանքներ է կատարում, և հարակից փողոցը ներկա պահին փակ է անցուդարձի համար։ «Փեթակի» տնտեսվարողներն այսօր հավաքվել էին առևտրի կենտրոնի մոտ` բողոքելով, որ այդպես էլ հստակ չէ, թե երբվանից են սկսելու աշխատել, իսկ իրենք վարկեր ու այլ խնդիրներ ունեն։
«Մեր խնդրին այսօր այսպես էլ լուծում չտրվեց` չնայած բավական սպասեցինք տարածքում։ Տեղում աշխատող Քննչական կոմիտեի ներկայացուցչին հարցրինք, թե ինչ խնդիր կա մեզ հետ կապված, որ չեն թույլատրում աշխատել։ Ի պատասխան հայտնեցին, որ մեր հարցի հետ կապված քննարկումներ են ընթանում, կպատասխանեն մեզ։ Սակայն որևէ ժամկետ չասացին, թե երբ կլինի պատասխանը»,- ասաց տնտեսվարող Արթուր Գևորգյանը` հավելելով, որ վաղն առավոտյան կրկին հավաքվելու են «Փեթակի» տարածքում։
Քննչական կոմիտեի լրատվության վարչությունից ի պատասխան հայտնեցին, որ հիմա քննչական գործողություններ են ընթանում տարածքում, այդ պատճառով էլ առայժմ թույլ չեն տալիս, որ «Փեթակի» աշխատակիցները մուտք գործեն այդտեղ։ Մինչև քննչական գործողությունները չավարտվեն, «Փեթակը» չի բացվի. գործողությունների ավարտման ժամկետ նախանշված չէ։
«Մանթաշով» գործարարների միության հիմնադիր Վահրամ Միրաքյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ հնարավորինս արագ պետք է լուծել հարցը, քանի որ ինչպես «Փեթակի», այնպես էլ «Սուրմալուի» հաճախորդները հիմնականում բիզնեսմեններն են։ Այսինքն` գուցե թվա, որ այդ կենտրոնները տարածքով փոքր են, սակայն մեծածախ առևտուրը կենտրոնացած է այնտեղ։
«Առևտրի կենտրոնների փակվելը շատ մեծ հետևանք է թողնում առևտրաշրջանառության վրա։ Դեպքից բավական ժամանակ է անցել` պետք է մաքսիմում արագ կազմակերպել այդ ամենը, չէ՞ որ երկրի ամենակարևոր շրջանառություն ունեցող կառույցներից են։ Կարծում եմ` քննչական գործողությունները պետք է մաքսիմում արագ ընթանան, մանավանդ որ «Փեթակի» տարածքում պայթյուն տեղի չի ունեցել»,- ասաց Միրաքյանը։
Նրա խոսքով` կարող են տնտեսվարողներին այլ տարբերակ առաջարկել, օրինակ` այլ տեղում առևտուրը կազմակերպել, սակայն դա իրատեսական չի լինի, քանի որ այդքան ապրանք պետք է տեղափոխեն, և ժամանակ է պետք, որ հաճախորդներին սովորեցնեն իրենց մոտ այցելել։ Միրաքյանի խոսքով` չնայած այս օրերին մյուս առևտրի կենտրոններում է առևտուրն աշխուժանում, սակայն «Փեթակի» բացը, միևնույն է, չեն լրացնի։
Նա միաժամանակ կարծում է, որ առևտրի կենտրոններին պետք է միջանկյալ ժամանակ տրամադրվի, որպեսզի ժամանակակից չափանիշներին համապատասխան ձևով առևտուրը կազմակերպեն։
«Պետք է ավելի լուրջ և երկարաժամկետ փոփոխություններ արվեն, որպեսզի բացառվեն «Սուրմալուի» նման դեպքերը։ Սակայն այդ ամենը չպետք է անեն բիզնեսին վնասելով, ինչպես հիմա են անում` անորոշ ժամկետով առևտրի կենտրոնը փակելով։ Նման պարագայում առևտրի կենտրոնն ուղղակի կմեռնի»,- ասաց Միրաքյանը։
Հիշեցնենք` «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել օգոստոսի 14-ին՝ մոտավորապես 13։23-ին։ Այս պահին հայտնի է, որ 16 մարդ է մահացել, անհետ կորած համարվող 1 քաղաքացի կա` 1967թ. ծնված Վանիկ Խաչիկի Ամիրխանյանը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-11-22 19:41
В Ереване в концертном зале им. Арама Хачатуряна 24 ноября пройдет концерт, посвященный 100-летию квартета им. Комитаса. С музыкальными приветствиями выступят государственный камерный оркестр Армении, джаз-трио Арега Арустамяна, Барсег Туманян, Грачуи Басенц, пианист и дирижер Ваагн Папян, пианистка Карин-Хелльман Геворкян, и, конечно, сам квартет им. Комитаса.
-
2024-11-22 19:38
Суд оправдал еще двоих арестованных сторонников «Священной борьбы». Об этом сообщил адвокат Ваге Еприкян.
-
2024-11-22 19:35
Популярный актер, народный артист Армении Грант Тохатян два месяца находился в медцентре Микаеляна, однако сейчас он уже дома. Об этом изданию Tert.am сообщила супруга Тохатяна, актриса Луиза Нерсисян.
-
2024-11-22 19:33
Бывший чиновник из Арцаха, обвиняемый в шпионаже, Саргис Галстян, переехавший в Армению после почти полугодового пребывания в Степанакерте (после его оккупации Азербайджаном – ред), признан виновным и приговорен к 18 годам лишения свободы. Об этом сообщает прокуратура.