Ընտրությունը հեշտ չէ. Ավետիք Չալաբյանն ուղերձ է հղել կալանավայրից
Հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը ՀՀ անկախության հռչակագրի ընդունման 32-րդ տարեդարձի առիթով ուղերձ է հղել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկից, որում քաղաքացիներին կոչ է արել մասնակցել Հանրապետության հրապարակում ժամը 17:00-ին նախանշված հանրահավաքին:
«Հռչակագիրն ընդունվել է, երբ դեռ կանգուն էր Խորհրդային Միությունը, սակայն նրա կազմաքանդման արագացող ընթացքը մեզ` հայերիս, վստահություն էր ներշնչում, որ մենք վերջապես կվերականգնենք մեր անկախ պետականությունը, կկարողանանք ազատագրել և միավորել նրան Արցախը, և կկառուցենք իրապես ազգային երկիր` գրավիչ բոլոր հայերի համար»,– ասված է ուղերձում։
32 տարի անց, ըստ Չալաբյանի, ունենք առերևույթ անկախ պետականություն, որի ինքնիշխանությունը, սակայն, սահմանափակ է և շարունակում է նվազել։ Մեզ հաջողվել էր հերոսական ճիգով ազատագրել Արցախը, բայց չի հաջողվում պահել ազատագրածը։ Երկիրն արտաքուստ զարգանում է, բայց բնակչությունը շարունակում է նվազել ու կորցնել իր ազգային դիմագիծը։
Չալաբյանի համոզմամբ` մենք այսօր կանգնած ենք պատմության ճակատագրական երկընտրանքի առջև։
«Կա՛մ պետք է արժեվորենք պատմական հայրենիքի այս վերջին հատվածում ազգային պետության բարձրագույն առաքելությունը և պատրաստ լինենք անձնական զոհողությունների՝ այն նյութականացնելու համար, և կա՛մ էլ համակերպվենք, որ մեր ազգային առաքելությունը սպառված է և հեռանանք օտար ափեր՝ անձնական անվտանգության և բարեկեցության փշրանքներ ձեռք բերելու հույսով»,– գրում է Չալաբյանը` միաժամանակ ընդգծելով, որ ընտրությունը հեշտ չէ, այն պետք է կատարի ոչ միայն յուրաքանչյուրն իր համար, այլև ազգովի` օգնելով ու ոգեշնչելով իրար։
Նշենք, որ «Համախմբում» շարժման անդամ, ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանն այսօր` օգոստոսի 23-ի ժամը 17:00-ին Հանրապետության Հրապարակում հանրահավաք է հրավիրել:
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-05 14:02
Возможное подписание мирного договора между Арменией и Азербайджаном под эгидой США может создать серьезные риски для внешней политики и системы безопасности Армении. Об этом заявил зампредседателя Республиканской партии Армении Армен Ашотян на пресс-конференции во вторник, отвечая на вопрос Sputnik Армения.
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.
-
2025-08-01 16:32
Первый заместитель председателя комитета Госдумы России по делам СНГ Константин Затулин предложил включить политолога Сергея Маркова в список иноагентов из-за дифирамбов, которые он произносил в адрес президента Азербайджана Ильхама Алиева, а затем попыток оправдаться за это. EADaily приводит полный текст заявления Затулина, которое он опубликовал 1 августа в телеграм-канале.