Չավուշօղլուն Հայաստանին մեղադրել է անկեղծ չլինելու մեջ
Հարավային Կովկասում խաղաղության գրավականը խաղաղության համաձայնագիրն է Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն, տեղեկացրել է «Անադոլու»-ն։
«Թուրքիայի և Հայաստանի հատուկ բանագնացները չորս զրույց են ունեցել։ Խոսքը կապերի փուլային կարգավորման մասին է։ Ադրբեջանի հաղթանակից հետո Թուրքիան հանդես է եկել Հարավային Կովկասում երկարաժամկետ խաղաղության օգտին։ Քայլերն այս ուղղությամբ շարունակվում են։ Խոսքը Հայաստանի հետ ավիակապի վերականգնման և այլնի մասին է։ Ձեռնարկվել են որոշակի քայլեր առևտրային ոլորտում»,- ասել է թուրք նախարարը։
Նա սուբյեկտիվ է անվանել «Անկարայի և Երևանի երկխոսությունը Հայաստանի և Ադրբեջանի շփումներից կտրված ընկալելու փորձերը»։ «Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատման գրավականը մասշտաբային խաղաղության համաձայնագիրն է Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Բաքուն ներկայացրել է իր նախաձեռնությունները, որոնց Երևանը չի պատասխանել։ Ստեղծվել է համատեղ հանձնաժողով, որը պետք է սկսի աշխատանքը։ Խոսքը նաև Զանգեզուրի միջանցքի մասին է։ Սակայն Հայաստանում անհանգստացած են դրանից։ Երևանում պետք է կողմնորոշվեն՝ արդյո՞ք իրենք խաղաղություն են ուզում»,- շարունակել է թուրք նախարարը։
Նա ընդգծել է, որ հայկական զորքերը «երկու տարի անց դեռևս չեն հեռացել Ադրբեջանի տարածքից»։ «Հայաստանի անկեղծ չլինելը կարգավորման գործընթացում ակնհայտ է բոլորին։ Երևանում պետք է իմանան, որ Անկարան ոչ մի թաքուն պլան չունի Բաքվից։ Մենք խաղաղության կողմնակից ենք»։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-21 14:09
Газета «Грапарак» со ссылкой на свои источники сообщает, что премьер-министр Армении Никол Пашинян планирует первое «митинг-нападение» на Первопрестольный Святой Эчмиадзин 22 июля.
-
2025-07-21 14:08
Следственные действия проходят в понедельник в спортивных клубах Reebok и Gold's Gym, сообщает пресс-служба Следственного комитета Армении.
-
2025-07-21 14:07
Обвиняемый по делу об организации убийства замминистра обороны Ваграма Хорхоруни Сасун Арушанян арестован. Об этом сообщили Sputnik Армения в Следственном комитете.
-
2025-07-21 13:27
Пресс-секретарь Пашиняна Назели Багдасарян по просьбе Арменпресс прокомментировала последние заявления президента Азербайджана.