Օհանյան․ Նոր անցակետերը ստեղծվում են Բաքվի միջանցքային տրամաբանությամբ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ադրբեջանից Նախիջևան տարանցումն ապահովելու համար երեք նոր անցակետերի տեղակայման աշխարհագրությունը ևս ընտրվել է՝ հաշվի առնելով Ադրբեջանի կողմից առաջ տարվող միջանցքային տրամաբանությունը։ Այս մասին օգոստոսի 23-ին լրագրողներին ասաց «Հայաստան» ընդդիմադիր խմբակցության ղեկավար, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։
Նրա խոսքով՝ իշխանությունները պետք է հանրությանը բացատրեն, թե ինչ և որտեղ է տեղադրվելու, և որ երկրների համապատասխան ծառայություններն են այնտեղ ներկա գտնվելու։ «Այն հատվածների դիտարկումը, որտեղ տեղակայվելու են անցակետերը, ցույց է տալիս, որ ճանապարհների և ենթակառուցվածքների տեսանկյունից այդ ամենն իրականացվում է Ադրբեջանի կողմից առաջ մղվող միջանցքի տրամաբանության շրջանակներում»,- ասաց նախկին նախարարը։
Նա նաև անընդունելի համարեց այն, որ երկրի իշխանությունները վերոնշյալ գործընթացն իրականացնում են՝ շրջանցելով գործող ընթացակարգերը։
«Ի վերջո, Հայաստանն օրենսդիր մարմին ունի՝ Ազգային ժողովը, և երկրի գործադիր իշխանությունը հաշվետու է խորհրդարանին։ Առանց օրենսդիր մարմնի համաձայնության և առանց համապատասխան մասնագիտացված հանձնաժողովներում հարցն ուսումնասիրելու նման քայլեր ձեռնարկելն անընդունելի է»,- եզրափակեց Օհանյանը։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-31 19:18
Президент России Владимир Путин подписал закон о ратификации соглашения с Ереваном о работе в республике Российско-армянского университета, сообщает ТАСС.
-
2025-07-31 19:16
«Зангезурский коридор: геополитические угрозы против Ирана и перспективы различных действующих лиц» - такова тема конференции, которую иранский Mehr и армянский Центр аналитический исследований «Орбели»планируют провести совместно 5 августа, сообщает Mehr.
-
2025-07-31 19:14
БРИКС не ориентирует свою работу против других стран, и не является антиамериканской организацией, заявил пресс-секретарь президента РФ Дмитрий Песков.
-
2025-07-31 19:14
На днях в парламенте Франции была введена в обращение резолюция, требующая от Азербайджана немедленного освобождения захваченного в плен военно-политического руководства Арцаха и других пленных. Об этом сообщила Alpha News журналистка Лиана Маргарян.