Последние новости

Խոսրով Հարությունյան․ Սկսում ենք Դիմադրության շարժմանը նոր ազդակ հաղորդող նախաձեռնություն

Մենք, ըստ էության, հայրենիքի փրկության և Դիմադրության շարժմանը նոր բովանդակային ազդակ հաղորդող նախաձեռնություն ենք սկսում, մենք բոլորս պետք է լծվենք այդ աշխատանքին։ Այս մասին Երևանում Անկախության հռչակագրի ընդունման 32-րդ տարեդարձին նվիրված Հայաստանի Գերագույն խորհրդի խորհրդանշական «նիստում» օգոստոսի 23-ին ասել է նախկին վարչապետ, խորհրդարանի նախկին նախագահ Խոսրով Հարությունյանը։

Ամենայն հավանականությամբ, խոսքը Անկախության շարժման մասին է, որն ստեղծել է Լեհաստանում Հայաստանի նախկին դեսպան, Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը։

Հարությունյանը նշել է, որ այսօր կանգնած է Հայաստանի անկախությունը երկրորդ անգամ նվաճելու խնդիրը։ Նրա խոսքով՝ բոլորի գործողությունները պետք է ուղղված լինեն դրան, ներկա իշխանությունների գործողությունների և անգործության հետևանքների չեզոքացմանը։ «Դա բոլորի, ցանկացած հայի խնդիրն է։ Յուրաքանչյուրն անձամբ պետք է զգա իր պատասխանատավությունը։ Գլխավոր ուղերձն այն է, որ պետական անկախությունը, տարածքային ամբողջականությունը, մեր սահմանների անձեռնմխելիությունը և ինքնիշխանությունը սպառնալիքի տակ են։ Սպառնալիքի տակ է Անկախության հռչակագրի բազան»,- ամփոփել է նախկին վարչապետը։

News.am

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ