Հայաստանի քաղաքական վերնախավը նոյեմբերի 10-ի գիշերը փախավ ու անհետացավ
Ժողովուրդն իր գնահատականն այսօր տեղի ունեցողին տվեց նոյեմբերի 10-ի գիշերը, երբ ներխուժեց Կառավարության շենք, և մեր քաղաքական վերնախավն այդ հույզերին պաշտպան չկանգնեց։ Այս մասին օգոստոսի 23-ին Անկախության հռչակագրի ընդունման 32-րդ տարեդարձի կապակցությամբ ՀՀ Գերագույն խորհրդի խորհրդանշական «նիստին» ասաց ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը։
Նա վստահություն հայտնեց, որ այսօր ժողովրդին մեղադրողները պետք է ընդհանրապես հեռանան քաղաքականությունից. «Այն պահին, երբ պետք էր դուրս շպրտել (իշխանություններին), նրանք դուրս չշպրտեցին, փախան ու անհետացան։ Իսկ այն մարդիկ, ովքեր գնացին դուրս շպրտելու, հիմա բանտերում են»,- հավելեց ընդդիմադիրը։
Նրա խոսքով՝ արդեն 2018-ին պարզ դարձավ, որ Ղարաբաղն արյունոտ տեսքով պետք է հանձնվի թշնամուն, և եկավ նա, ով պետք է դա աներ։ «Մենք մեծացրեցինք նրան, իսկ նրա թիկունքում կանգնած էին նրանք, ով ցանկանում էր իր խնդիրները լուծել այս տարածաշրջանում։ Մենք վախենում ենք խոսել մեր կենսագրության մասին, միայն կենացներ ենք ասում։ Ի՞նչ հերոսական պատմության մասին է խոսքը։ 300 հազար քառակուսի կիլոմետր տարածքից 20 դարում մնաց ընդամենը 10 տոկոսը»,- նշեց Հակոբյանը։
Նա հիշեցրեց քաղաքական նախկին վերնախավի գնահատականները, որն ասում էր, որ Հայաստանը պարտվում է ոչ թե արտաքին, այլ ներքինի ուժերին «Այսօր ևս մենք պարտվում ենք ներքին տականքին։ Մենք վախենում ենք ասել, թե ով է ծնել նրան։ Հեշտ է ամեն ինչ բարդել Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Թուրքիայի, Սորոսի վրա։ Մենք վախենում ենք ասել, որ մենք ենք նրան ծնել։ Նիկոլին ծնել է նիկոլիզմը։ Քանի դեռ մենք չենք ասում, թե ով ենք մենք, ոչինչ չի փոխվի։ Եթե մենք չհասկանանք, որ ինքներս ենք ամեն ինչ տապալում, ապա կարող ենք կորցնել նաև ներկայիս փոքրիկ Հայաստանը»,- համոզմունք հայտնեց նախկին պատգամավորը։
Նրա խոսքով՝ Հայաստանը անտեր է դարձել, դարձել է միայն աշխարհագրական տարածք, որտեղ գերտերությունները «սեքսով» են զբաղվում, այսօր Ռուսաստանն ու Թուրքիան քննարկում են Ղարաբաղը՝ նույնիսկ Հայաստանին այդ մասին տեղյակ չպահելով։
«Պարզվեց, որ մենք վախենում ենք մեր հաղթանակներից։ Երևի արժանի ենք, որ Էրդողանին ու Ալիևին 5000 մահացածների հետ միասին Ղարաբաղի բանալին հանձնած Նիկոլը դեռ կա։ Չէ որ նա ընդունեց, որ դա կարող էր և տեղի չունենալ, բայց նա գնաց այդ քայլին հանուն իշխանության»,- եզրափակեց Ռուբեն Հակոբյանը՝ քաղաքացիներին կոչ անելով միանալ այսօր նախատեսված հանրահավաքին։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-06 15:06
Спикер парламента РА Ален Симонян на встрече с председателем Совета Федерации РФ Валентиной Матвиенко поднял вопрос армянских пленных и без вести пропавших. Об этом сообщает пресс-служба армянского парламента.
-
2025-06-06 15:04
Спикер Совфеда Валентина Матвиенко в ходе официального визита в Армению встретилась с премьер-министром республики Николом Пашиняном. Об этом сообщила пресс-служба СФ.
-
2025-06-06 14:58
Федеральный суд в Бостоне заблокировал решение администрации президента США Дональда Трампа запретить въезд в Соединенные Штаты иностранных студентов Гарвардского университета до дальнейшего судебного разбирательства. Об этом сообщило агентство Reuters.
-
2025-06-06 14:55
Инцидент произошел после полуночи. Около часа ночи они сели на лошадей и поскакали за третьей лошадью, которая находилась недалеко от границы. Об этом в интервью Новости Армении - NEWS.am рассказал член совета общины Тег Аргам Овсепян, рассказав обстоятельства, при которых двое несовершеннолетних заблудились и оказались на территории Азербайджана.