Հայ դատը Կոնգրեսին կոչ է արել հետաքննել Բայդենի կողմից Արցախին օժանդակության չտրամադրելու հարցը
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի նախագահ Րաֆֆի Համբարյանը նամակով դիմել է ԱՄՆ Սենատի և Ներկայացուցիչների պալատի անդամներին՝ կոչ անելով հետաքննություն անցկացնել Բայդենի վարչակազմի կողմից Արցախի ժողովրդին մարդասիրական օգնություն չտրամադրելու վերաբերյալ, քանի որ վերջինս ենթարկվում է ագրեսիայի և էթնիկ զտումների, ինչպես նաև ունի սննդի, ջրի, վառելիքի ու կենսապահովման համար անհրաժեշտ այլ ռեսուրսների պակասություն։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակից։
«Հղում անելով «Արցախի հայերին սովամահ տեսնելու Ադրբեջանի կառավարության մտադրությունը»՝ Համբարյանն ընդգծել է՝ «ամերիկյան վարչակազմը Արցախում ապրող հայ ընտանիքներին մարդասիրական օգնություն գրեթե չի ուղարկել»։ Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի նախագահը նաև նկատել է՝ «Ամերիկան չպետք է մեղսակից լինի Ադրբեջանի կողմից Արցախի հայ բնակչության էթնիկ զտմանը»։
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի գրությամբ՝ ամերիկյան օրենսդիրներից պահանջվում է, պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Միջազգային զարգացման ամերիկյան գործակալության ղեկավար Սամանթա Փաուերի միջոցով, Բայդենի վարչակազմից ստանալ հետևյալ չորս հարցերի պատասխանները․
Ի՞նչ կոնկրետ գործողություններ է ձեռնարկել Բայդենի վարչակազմը Լեռնային Ղարաբաղում ապրող և վտանգի տակ գտնվող հայերին օգնելու համար (ծրագրերի տրամադրում, գործընկերների տվյալներ, բյուջե, ապրանքներ և համապատասխան այլ տեղեկատվություն)։
Ի՞նչ կոնկրետ ծրագրեր ունի Բայդենի վարչակազմը՝ օգնելու Լեռնային Ղարաբաղում ապրող և վտանգի տակ գտնվող հայերին (ծրագրեր, գործընկերների տվյալներ, բյուջե, ապրանքներ և համապատասխան այլ տեղեկատվություն)։
Արդյո՞ք Բայդենի վարչակազմն իրականացրել է հումանիտար ճգնաժամում գտնվող Արցախի հայ բնակչության կարիքների գնահատում։
Բայդենի վարչակազմը բյուջեի ի՞նչ ծավալ է համարում բավարար և նպատակահարմար Արցախի հայ բնակչության առջև ծառացած հումանիտար ճգնաժամը լուծելու համար:
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի համակիրները, օգտագործելով հանձնախմբի ինտերնետային կայքի հնարավորությունները, տասնյակ հազարավոր նամակներ են ուղարկել իրենց շրջանների օրենսդիրներին՝ պահանջելով ամերիկյան օժանդակություն տրամադրել Արցախին։
Հայ դատի հանձնախմբի նախագահ Րաֆֆի Համբարյանի նամակի ամբողջական տեքստը հասանելի է հետևյալ հղմամբ»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-14 15:51
Верховный лидер Ирана Али Хаменеи назначил Маджида Мусави командующим военно-космическими силами Корпуса стражей исламской революции Ирана, отвечающими за ракетный потенциал республики.
-
2025-06-14 15:48
Иран официально уведомил Францию, Великобританию и США о том, что он начнет очень масштабные атаки против Израиля, сообщает Telegram-канал Mehr.
-
2025-06-14 15:47
Азербайджан ожидает от Армении конкретных шагов по реализации Зангезурского коридора, который имеет стратегическое значение для всего региона. об этом заявил помощник президента Азербайджана Хикмет Гаджиев, выступая на панельной дискуссии «Средний коридор: новая геополитическая и экономическая линия жизни» в рамках форума GLOBSEC-2025.
-
2025-06-14 15:44
Все представители Ирана, участвовавшие в переговорах с США по ядерной сделке, были убиты в ходе ударов Израиля по иранской территории. Об этом рассказал президент США Дональд Трамп в разговоре с журналисткой CNN Даной Баш.