Քրիստինե Գրիգորյանը դիմել է ՍԴ. կվիճարկվի կրոնական կառույցներին անդամակցելու արգելքի հարցը
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը դիմել է Սահմանադրական դատարան՝ վիճարկելով հանրային ծառայության առանձին տեսակների համար արհմիություններին և կրոնական կազմակերպություններին անդամակցության արգելքի սահմանադրականությունը, տեղեկանում ենք ՄԻՊ-ի պաշտոնական էջից։
«Պաշտպանը վիճարկել է, որ ազգային անվտանգության մարմիններում ծառայությունը և զինվորական ծառայությունն ինքնին անհամատեղելի չեն կրոնական կազմակերպությանն անդամակցելու կամ այն ստեղծելու իրավունքի հետ։ Բացի այդ, դիմումով նշվում է, որ արհեստակցական միություններին անդամակցելու արգելքը չի բխում նշված ծառայության տեսակների բնույթից»,- ասված է հաղորդագրության մեջ։
Գրիգորյանը վիճարկում է «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի, «Արհեստակցական միությունների մասին» օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մասին, «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 43-րդ 1-ին մասի 8-րդ, «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետերի համապատասխանությունը Սահմանադրությանը։
Դրանցով սահմանվում է, որ ոստիկանության, ազգային անվտանգության մարմիններում ծառայողները, զինվորները, դատախազները, դատավորները, ՍԴ դատավորներն իրավունք չունեն անդամակցելու արհեստակցական միություններին, ազգային անվտանգության մարմիններում ծառայողներն իրավունք չունեն անդամացելու կրոնական կազմակերպություններին, զինվորներն էլ` կրոնական միավորում ստեղծելու։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-26 14:32
Несмотря на то, что власти подавляли митинги и акции народа Арцаха угрозами и шантажом применения силы, ситуация не изменилась, заявил депутат Национального собрания Армении Тигран Абрамян.
-
2025-07-26 14:31
Представитель МИД Армении Ани Бадалян обвинила армянскую службу «Радио Свобода» в распространении дезинформации о дороге, проходящей через Сюник, и её возможной передаче под контроль США. Она отметила, что ложные тезисы были опубликованы параллельно с материалами российского телеканала «Россия сегодня».
-
2025-07-26 14:29
После ремонта газопровода, с 13:40 субботы возобновлена подача газа в Армению. Об этом сообщает "Газпром Армения".
-
2025-07-26 14:27
Новоназначенный заместитель директора по сбыту компании «Электросети Армении» (ЭСА), директор по обслуживанию электроснабжения Еревана Арман Смбатян получил должность благодаря тому, что катался на велосипеде с премьер-министром Николом Пашиняном и сблизился с ним, пишет газета «Грапарак».