ԻՀՊԿ․ Իրանը ռազմական ԱԹՍ-ների համաշխարհային արտահանող է դարձել
Իրանը ռազմական ԱԹՍ-ների համաշխարհային արտահանող երկիր է դարձել։ Այս մասին հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) օդատիեզերական ստորաբաժանման հրամանատար, բրիգադային գեներալ Ամիր-Ալի Հաջիզադեն, փոխանցում է Press TV-ն։
«Անցյալում մենք չունեինք այն հնարավորությունները ռազմական ոլորտում, ինչ ունենք այսօր։ Նախկինում մենք փշալար էինք ներկրում, իսկ հիմա դրոններ ենք արտահանում։ Անկասկած, այս ուղին զարգացավ գիտատար ֆակուլտետների, բուհերի և ակադեմիական վերնախավի միջև հարաբերություններ հաստատման շնորհիվ»,- ասել է Հաջիզադեն։
«Օդատիեզերական ստորաբաժանման մեջ մենք ի սկզբանե ներդրումներ կատարեցինք հետազոտական ոլորտում, որպեսզի կարողանանք հաղթահարել այն խոչընդոտները, որոնք առավելություն էին տալիս Իրանին օդատիեզերական ոլորտում, և մենք բազմիցս լսել ենք, որ արևմտյան երկրները հայտարարել են, որ իրենց առաջնահերթությունը բանակցություններում (միջուկային համաձայնագրի վերակենդանացման շուրջ) մեր ԱԹՍ-ների ու հրթիռային հզորության սահմանափակումն է»,- հավելել է նա:
Ապրիլին ԻՀՊԿ-ի՝ «Գազա» կոչվող նոր մարտական ԱԹՍ-ն հաջողությամբ անցավ թռիչքային փորձարկումները և լիարժեք մարտական պատրաստության վիճակի բերվեց։ ԱԹՍ-ների թևերի բացվածքը 21 մետր է, թռիչքային մասան՝ 3100 կգ, այն ունակ է 500 կգ օգտակար բեռ տեղափոխել։
ԻՀՊԿ-ն ներկայացրել է նաև իր նոր կամիկաձե դրոններից մեկը, որը կոչվում է Me'raj 504, որը մասնագիտացած է թշնամու պաշտպանական համակարգերի վրա հարձակման մեջ: ԱԹՍ-ն նախագծվել և արտադրվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային ուժերի կողմից և ունակ է 2.5 կգ պայթուցիկ նյութ տեղափոխել մինչև 100 կիլոմետր հեռավորության վրա։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-26 14:32
Несмотря на то, что власти подавляли митинги и акции народа Арцаха угрозами и шантажом применения силы, ситуация не изменилась, заявил депутат Национального собрания Армении Тигран Абрамян.
-
2025-07-26 14:31
Представитель МИД Армении Ани Бадалян обвинила армянскую службу «Радио Свобода» в распространении дезинформации о дороге, проходящей через Сюник, и её возможной передаче под контроль США. Она отметила, что ложные тезисы были опубликованы параллельно с материалами российского телеканала «Россия сегодня».
-
2025-07-26 14:29
После ремонта газопровода, с 13:40 субботы возобновлена подача газа в Армению. Об этом сообщает "Газпром Армения".
-
2025-07-26 14:27
Новоназначенный заместитель директора по сбыту компании «Электросети Армении» (ЭСА), директор по обслуживанию электроснабжения Еревана Арман Смбатян получил должность благодаря тому, что катался на велосипеде с премьер-министром Николом Пашиняном и сблизился с ним, пишет газета «Грапарак».