ԱՀ ԱԺ խմբակցությունները հանդիպել են ՌԴ խաղաղապահ զորակազմի ղեկավարության հետ
ԱՀ խորհրդարանական 5 ուժերի ղեկավարներն այսօր ՝օգոստոսի 23-ի առավոտյան, հանդիպել են ՌԴ խաղաղապահ զորակազմի ղեկավարության հետ։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԱՀ ԱԺ պաշտոնական կայքից։
Հանդիպման շարժառիթը ՀՀ-ում ՌԴ դեսպանորդ-խորհրդական Մաքսիմ Սելեզնյովի՝ վերջերս արված հայտարարությունն էր, ինչպես նաև օգոստոսի սկզբին Ադրբեջանի կողմից հրադադարի հերթական խախտումն ու անվտանգային հարցերը։
Հանդիպման ընթացքում վերոնշյալ հարցերի շուրջ ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատուների կողմից տրվել են պարզաբանումներ։ Մասնավորապես հղում կատարելով 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը՝ նշվել է, որ նոր երթուղին ունենալու է նույն միջանցքի իրավական կարգավիճակը, և պահպանվելու են բոլոր անվտանգային բաղադրիչները՝ սկսած 5 կմ-ոց անվտանգային գոտուց մինչև ՌԴ խաղաղապահ ուժերի անցակետերի տեղակայում։
Անդրադառնալով վերջին իրադարձություններին՝ ՌԴ խաղաղապահ զորակազմի ղեկավար անձնակազմը նշել է, որ օգոստոսյան դեպքերի հետ կապված կատարել են անհրաժեշտ եզրահանգումներ, միաժամանակ վստահեցրել են , որ լրացուցիչ ջանքեր կգործադրեն՝ ապագայում նմանօրինակ խախտումները կանխելու և մեր բնակչության պատշաճ անվտանգությունը ապահովելու համար։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-28 11:56
Суд изменил меру пресечения в отношении оппозиционного властям экс-главы общины Урцадзор Рафика Андреасяна. Об этом Sputnik Армения сообщили в Антикоррупционном суде.
-
2025-07-28 11:54
В Ереване 25 июля выпало 18 миллиметров осадков за 20 минут, при июльской месячной норме 9 мл. Об этом заявил советник мэра Еревана Камо Ареян на рабочем совещании в столичном муниципалитете в понедельник.
-
2025-07-28 11:51
Нынешним властям не удалось усмирить волю армянского народа. Им не удалось сломить нашу молодёжь. Об этом заявил владелец группы компаний «Ташир» Самвел Карапетян.
-
2025-07-28 11:49
Параллельно обмену «конструктивными» месседжами Баку и Еревана Азербайджан продолжает настаивать на том, что Армения должна внести изменения в Конституцию в качестве предварительного условия, и продвигает вопрос о так называемом «возвращении 300 тысяч беженцев в Армению». Депутат парламентской фракции «Честь имею» Тигран Абрамян написал об этом на своей странице в Facebook.