Ավետիք Չալաբյան․ Հայաստանի ինքնիշխանությունը շարունակում է կրճատվել
Քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը քրեակատարողական հիմնարկից նամակ է ուղարկել, որը օգոստոսի 23-ին Երևանի Հանրապետության հրապարակում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաքի ժամանակ ընթերցել է նրա կինը՝ Անահիտ Ադամյանը։
Դրանում, մասնավորապես, նշվում է.
«Անկախության Հռչակագրի ընդունումից 32 տարի անց մենք ունենք անկախ պետություն, բայց, մյուս կողմից, նրա իրական ինքնիշխանությունը սահմանափակ է և շարունակում է կրճատվել։
Մի կողմից՝ կարողացանք ազատագրել Արցախը, բայց մյուս կողմից՝ չկարողացանք պահել ու օր օրի կորցնում ենք նրան։
Արտաքինից մեր երկիրը զարգանում է, բայց, մյուս կողմից, բնակչության թիվը կրճատվում է։
Մենք կանգնած ենք ճակատագրական երկընտրանքի առաջ՝ կա՛մ պետք է նոր շունչ ու իմաստ հաղորդել անկախության հայեցակարգին, կա՛մ պետք է հաշտվել այն մռայլ մտքի հետ, որ յուրաքանչյուր հաջորդ տարի մեր ինքնիշխանությունն էլ ավելի է նվազելու։ Մենք կա՛մ պետք է պատրաստ լինենք զոհաբերվելու հանուն պետականության, կա՛մ համակերպվենք այն բանի հետ, որ մեր ազգային առաքելությունն ավարտվել է, և նյութական բարեկեցության ակնկալիքով գնանք օտար երկիր։ Ընտրությունը պետք է միասին կատարենք»։
Հիշեցնենք, որ հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը, չնայած 3-րդ աստիճանի հիպերտոնիայի ախտորոշմանը, օգոստոսի 3-ին երեք ամսով կալանավորվել էր՝ ընդդիմության հանրահավաքներին ուսանողների մասնակցությունը նյութապես շահագրգռելու փորձ կատարելու մեղադրանքով։ Չալաբյանը նախկինում կալանավորվել էր մայիսի 14-ին, այնուհետև ևս 15 օրով։ Հուլիսի 27-ի երեկոյան քաղաքական գործիչն ազատ էր արձակվել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկից։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-07 08:01
В ближайшем будущем на участие в жилищной программе смогут подавать заявки арцахцы всех целевых групп, независимо от количества несовершеннолетних детей в семье и наличия лиц из других уязвимых групп. Об этом сообщает пресс-служба Совета по защите прав арцахцев, ссылаясь на итоги встречи экспертной рабочей группы Совета с представителями правительства Армении.
-
2025-06-07 07:59
Доктор юридических наук, профессор Артур Гамбарян в соавторстве с доцентом Артаком Ованнисяном в 2025 году опубликовал научно-учебное пособие «Средства доказывания и доказательства в уголовном судопроизводстве Республики Армения».
-
2025-06-07 07:58
Президент Ирана Масуд Пезешкиани премьер-министр Армении Никол Пашинян провели телефонный разговор, в ходе которого подчеркнули важность углубления двусторонних отношений между Тегераном и Ереваном, сообщает Mehr.
-
2025-06-06 22:31
Республиканская партия Армении (РПА) выступила с заявлением.