Последние новости

Պուտինը և Փաշինյանը քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղի շուրջ

Հայկական կողմի նախաձեռնությամբ կայացել է Վլադիմիր Պուտինի և Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը, տեղեկացրել է Կրեմլի մամուլի ծառայությունը։

«Շարունակվել է Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի քննարկումը։ Հաստատվել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020թ. նոյեմբերի 9-ի, 2021թ. հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ պայմանավորվածությունների հետևողական իրականացման կարևորությունը։ Նշվել է ռուսական խաղաղապահ զորակազմի դերը տարածաշրջանում կայունության ապահովման գործում։

Շոշափվել են Ռուսաստանի և Հայաստանի ռազմավարական գործընկերության և դաշնակցային հարաբերությունների որոշ հրատապ թեմաներ»,- նշվել է Կրեմլի հաղորդագրությունում։

News.am

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ