Սեպտեմբերի 1-ից Հայաստանում կբարձրանան կենսաթոշակներն ու նպաստները
Սեպտեմբերի 1-ից Հայաստանում կենսաթոշակներն ու նպաստները կբարձրանան։ Այսօր կառավարության նիստում այս հայտարարությունն արեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը` ներկայացնելով համապատասխան որոշման նախագիծը։
Նվազագույն աշխատանքային հիմնական կենսաթոշակի չափը ներկայիս 18 000 դրամի փոխարեն սահմանվում է 21 800 դրամ, նվազագույն կենսաթոշակի չափը` 28 600 դրամի փոխարեն 30 500 դրամ, զինվորական կենսաթոշակի չափը` 18 000 դրամի փոխարեն 20 000 դրամ, պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի չափերը`
-առաջին խմբի հաշմանդամի համար՝ 43 000 դրամի փոխարեն 45 000 դրամ,
-երկրորդ խմբի հաշմանդամի համար՝ 33 000 դրամի փոխարեն` 35 000 դրամ,
-երրորդ խմբի հաշմանդամի համար՝ 30 000 դրամի փոխարեն` 32 000 դրամ։
Իսկ պարտադիր ժամկետային զոհված զինծառայողի ընտանիքի` կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակը 30 000 դրամի փոխարեն կսահմանվի 32 000 դրամ։
«Արդյունքում ակնկալվում է, որ աշխատանքային կենսաթոշակի միջին ամսական չափը կավելանա շուրջ 3 100 դրամով` 43 200 դրամից կդառնա 46 300 դրամ, 7.1 տոկոսով, զինվորական կենսաթոշակները կավելանան 5 200 դրամով` 77 500-ից դառնալով 82 750 դրամ։ Արդյունքում կենսաթոշակների միջին չափում մենք կունենանք շուրջ 7 տոկոս ավելացում»,- ասաց Նարեկ Մկրտչյանը։
Կառավարության որոշմամբ կբարձրանան նաև ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում նպաստների չափերը` 28600 դրամի փոխարեն դառնալով 30 500 դրամ, իսկ հաշմանդամ երեխայի նպաստի չափը` 37 000 դրամի փոխարեն կսահմանվի 39 000 դրամ։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ նախապես որոշված էր կենսաթոշակները վերանայել հաջորդ տարվա հունվար և հուլիս ամիսներին, ակայն այս տարվա տնտեսական ցուցանիշները թույլ են տվել բարձրացումներն իրականացնել արդեն այս տարվա սեպտեմբերի 1-ից։
«Պետական եկամուտները հարկային եկամուտների մասով մենք գերակատարել ենք ավելի քան 70 մլրդ դրամով և որոշեցինք ավելացումը, որ պետք է իրականացնեինք 2023թ-ի հունվարի 1-ից, իրականացնել 2022թ-ի սեպտեմբրի 1-ից»,- ասաց Փաշինյանը։
Վարչապետը, սակայն, նշեց, որ 2023թ-ի հուլիսին թոշակների վերանայման որոշումը մնում է ուժի մեջ։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-05 14:02
Возможное подписание мирного договора между Арменией и Азербайджаном под эгидой США может создать серьезные риски для внешней политики и системы безопасности Армении. Об этом заявил зампредседателя Республиканской партии Армении Армен Ашотян на пресс-конференции во вторник, отвечая на вопрос Sputnik Армения.
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.
-
2025-08-01 16:32
Первый заместитель председателя комитета Госдумы России по делам СНГ Константин Затулин предложил включить политолога Сергея Маркова в список иноагентов из-за дифирамбов, которые он произносил в адрес президента Азербайджана Ильхама Алиева, а затем попыток оправдаться за это. EADaily приводит полный текст заявления Затулина, которое он опубликовал 1 августа в телеграм-канале.