Կառավարությունը Զանգեզուրի կոմբինատի 6.8 տոկոս բաժնետոմսերը կառավարման հանձնեց ԱՆԻՖ-ին
«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» 6,8 տոկոս բաժնետոմսերով հավաստված իրավունքները հանձնվեցին «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի» հավատարմագրային կառավարմանը: Նման որոշում կայացվեց կառավարության այսօր նիստի ժամանակ։
Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Բագրատ Բադալյանը հայտնեց` ՀՀ–ն որպես նվիրատվություն փակ սեփականության իրավունքով ԱՄՓ հոլդինգից ստացել է ԶՊՄԿ-ին պատկանող 188 947 հատ հասարակ բաժնետոմս։
«Դրանք կազմում են կոմբինատի բաժնետոմսերի ընդհանուր քանակի 6,8 տոկոսը։ Դրանց կառավարման լիազորությունը վերապահվել է ՀՀ վարչապետի աշխատակազմին: Առաջարկվում է հավատարմագրային կառավարման մասին պայմանագրի հիման վրա բաժնետոմսերը հանձնել «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդին»՝ պահպանելով բաժնետոմսերի նկատմամբ պետության սեփականության իրավունքը»,–ասաց Բադալյանը։
Նրա խոսքով` ԱՆԻՖ-ը հանդիսանում է 100% պետական սեփականությամբ առևտրային կազմակերպություն, որի մանդատներից մեկը պետության ռազմավարական նշանակության ակտիվներում պետության՝ որպես սեփականատեր, արդյունավետ ներկայացուցչությունն է:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ իր հերթին հայտնեց, որ 2021-ի սեպտեմբերին 30-ին ՀՀ կառավարությունը կոմբինատից որպես նվիրատվություն 15 տոկոս բաժնետոմս ստացավ։ Բացի այդ, 2022-ի մարտի 24-ին 6.8 տոկոս էլ են ստացել, որը կոմբինատի խնդրանքով գաղտնի որոշմամբ են ընդունել։
«Ստացվում է, որ ՀՀ կառավարությունը 21.8 տոկոս բաժնեմաս ունի, ինչը շատ կարևոր իրադարձություն է։ Նման նախընտրական խոստմամբ ես հանդես եմ եկել, և ուրախ եմ արձանագրել, որ այս մի նախընտրական խոստումը նույնպես ի կատար է ածված»,–ասաց Փաշինյանը։
Նրա խոսքով` ամեն ինչ արել են, որ ընկերությունը հնարավորինս թափանցիկ լինի։
Հիշեցնենք, որ այս տարվա հունվարի 5-ի կառավարության նիստում կրկին որոշում էր կայացվել ԱՆԻՖ-ի կառավարմանը հանձնել կոմբինատի` կառավարությանն այդ ժամանակ որպես նվիրատվություն տված բաժնետոմսերը։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-03 15:05
Трехсторонняя встреча президента РФ Владимира Путина с американским лидером Дональдом Трампом и Владимиром Зеленским в ближайшее время вряд ли возможна. Такие контакты должны стать результатом технических договоренностей, заявил журналистам пресс-секретарь главы российского государства Дмитрий Песков, передает ТАСС.
-
2025-06-03 14:42
Индия наращивает объёмы продаж оружия Армении, что, по мнению аналитиков в Азии, является частью более широких усилий по противодействию растущему стратегическому союзу между Турцией, Азербайджаном и Пакистаном. Это трёхстороннее партнёрство с ярко выраженной военно-политической составляющей бросило вызов региональным интересам Нью-Дели и стало открытой поддержкой Исламабада после недавнего обострения их трансграничного конфликта.
-
2025-06-03 13:37
Комиссия по предотвращению коррупции не выявила признаков нарушения в действиях министра иностранных дел Армении Арарата Мирзояна во время его перепалки с журналисткой. Об этом говорится в отчете комиссии по итогам анализа публикаций в СМИ за первый квартал 2025 года.
-
2025-06-03 13:35
Россельхознадзор заявил об участившихся нарушениях при поставках растительной продукции из Армении в Россию. Об этом сообщили в ведомстве.