Արցախի ՄԻՊ. ԱՀ քաղաքացիներն իրադարձությունների մասին իրազեկված լինելու իրավունք ունեն
Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է.
«ԱՀ Սահմանադրության 51-րդ հոդվածն ամրագրում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց գործունեության մասին տեղեկություններ ստանալու յուրաքանչյուրի իրավունքը: Այս իրավունքն ապահովելու համար ավելի ցածր իրավաբանական ուժ ունեցող իրավական ակտերում նախատեսված է նաև պետական տարբեր մարմինների՝ «թույլատրելի» սահմաններում հրապարակային գործելու պարտականությունը:
Արցախի Հանրապետության քաղաքացիները ունեն Արցախում և նրա շուրջ տեղի ունեցող իրադարձությունների մասին իրազեկված լինելու իրավունք և բարոյական անհրաժեշտություն: Այդ իրավունքը վերաբերում է նաև այնպիսի իրադարձություններին, որոնք առաջիկա ծրագրեր են և ուղղակիորեն առնչվում են անձնական և հանրային կյանքի կազմակերպման որոշակի գործընթացների (ճանապարհների կառուցում և երթուղիների փոփոխություն, համացանցի ապահովում, էներգա և գազա մատակարարում, կապի այլ միջոցների անցկացում և այլն):
Նմանատիպ հարցերում կառավարության անգործությունը կամ պասիվությունը հանրության շրջանում մեծացնում է անորոշության զգացողությունը, հավելյալ մտահոգության և անհանգստության պատճառ դառնում:
Վերոնշյալ հետևանքներից խուսափելու համար Արցախի Հանրապետության կառավարությանը կոչ ենք անում լիարժեքորեն ապահովել տեղեկացված լինելու՝ ԱՀ քաղաքացիների իրավունքը և հանրային կյանքին առնչվող հարցերի շուրջ պարբերաբար, ժամանակին և պատշաճ կերպով հանդես գալ իրազեկող հայտարարություններով»։
Panorama.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-14 14:06
Российская сторона выражает признательность Азербайджану за оказанное содействие в возвращении на родину российских граждан, пребывавших в Иране в момент атаки Израиля. Об этом говорится в сообщении МИД РФ.
-
2025-06-14 14:03
Армия обороны Израиля (ЦАХАЛ) расширяет масштабы военной операции против ядерной программы Ирана и наносит удары по десяткам военных объектов. Об этом заявил советник канцелярии израильского премьера Бениамина Нетаньяху Дмитрий Гендельман.
-
2025-06-14 14:02
Депутат Государственной Думы и директор Института стран СНГ Константин Затулин прокомментировал усиливающуюся антироссийскую риторику Азербайджана. В интервью изданию «Свободная пресса» он отметил, что официальный Баку, используя любые поводы, стремится дискредитировать российскую позицию, особенно в контексте карабахского конфликта.
-
2025-06-14 13:59
В Израиле среди армян, к счастью, пострадавших нет. Об этом Новости Армении-NEWS.am сообщил архимандрит (вардапет) Эммануэл Атаджанян.