Կառավարությունից մեկնաբանել են Փաշինյան-Ալիև սպասվող հանդիպման մասին լուրերը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպման մասին հստակ ինֆորմացիա չկա։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին հայտնեցին կառավարության լրատվական վարչությունից։
ԶԼՄ–ներում լուրեր էին շրջանառվում, որ օգոստոսի 31-ին կայանալու է Հայաստանի, ՌԴ–ի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը։ Ըստ լուրերի` հանդիպմանը քննարկվելու է «Զանգեզուրի միջանցքի» հարցը։
ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Իվան Նեչաևն օգոստոսի 11-ին հայտարարել էր, որ Մոսկվան մինչև օգոստոսի վերջ նախատեսում է բարձր մակարդակի եռակողմ շփումներ կազմակերպել հայ-ադրբեջանական կարգավորման հարցով:
Հիշեցնենք, որ հուլիսի վերջին ԱԺ միջազգային հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը հայտարարել էր, որ Երևանն ու Բաքուն բանակցում են Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման կազմակերպման շուրջ:
Իր հերթին Եվրամիության նախագահ Շառլ Միշելն օրեր առաջ հայտարարել էր, որ Փաշինյանն ու Ալիևը Բրյուսելում նոր հանդիպում կանցկացնեն՝ այդպես էլ հստակ ամսաթիվ չհայտնելով։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-09 09:38
Сегодня в Котайкской области произошла драка со стрельбой.
-
2025-06-09 09:35
МВД Армении опубликовало видео ДТП, которое произошло в Араратской области.
-
2025-06-09 09:33
Военнослужащие Национальной гвардии Калифорнии прибыли в Лос-Анджелес 8 июня рано утром по местному времени в ответ на протест против рейдов федеральной иммиграционной службы, сообщает NBC News.
-
2025-06-09 09:30
По информации Hraparak.am, кортеж премьер-министра Армении Никола Пашиняна, возвращавшийся из Сюникской области, попал в ДТП в селе Армаш, получили травмы также некоторые из телохранителей.