Սեյրան ՕՀԱՆՅԱՆ․ ՆՄԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԻՇՏ ԿԲԵՐԵՆ ՁԱԽՈՂՄԱՆ, ԻՍԿ ՁԱԽՈՂՈՒՄԸ ՆՇԱՆԱԿՈՒՄ Է ՈՉՆՉԱՑՆԵԼ ԲԱՆԱԿԸ
Այսօր հայտնի դարձավ, որ ՀՀ իշխանությունները նախատեսում են բարեփոխումներ իրականացնել բանակում և շարքային կազմի համար ստեղծել 24 մլն դրամի դիմաց ծառայությունից վաղաժամկետ ազատվելու (4,5 ամիս հետո) հնարավորություն։ Նշված գումարի չափը որոշվում է այն տրամաբանությամբ, որ մեկ ժամկետային զինծառայողի փոխարեն պայմանագրային զինծառայողից հինգ տարի ժամկետով կարող է գանձվել ամսական մինչև 400 հազար դրամ։
ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, երկրի պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը News.am-ի թղթակցի հետ զրույցում վստահություն հայտնեց, որ կխախտվի սոցիալական արդարությունն ու միասնականությունը։
Նրա կարծիքով՝ բանակում ծառայությունից կազատվեն այն մարդիկ, որոնք համապատասխան միջոցներ ունեն։
«Ես դեմ չեմ այն մարդկանց, ովքեր հարստացել են։ Ի վերջո, նրանց վճարած հարկերի շնորհիվ մենք գոյություն ունենք ու զարգացնում ենք մեր երկիրը։ Բայց այդպիսի մարդիկ շատ քիչ են, իսկ մնացածը ձգտելու են վաճառել իրենց ողջ ունեցվածքը և ազատվել զինվորական ծառայությունից։
Եթե իշխանությունները ձգտում են ընդլայնել պայմանագրայինների բազան այն փողերի հաշվին, որոնք, ինչպես նրանք ակնկալում են, կվճարվեն, ապա դա տեղի չի ունենա։ Այդպիսի փողեր չեն վճարվի։ Ես կարող եմ ասել, թե որտեղից կարելի է միջոցներ ձեռք բերել այդ նպատակների համար: Խոսքը պետական բյուջեի մասին է, որն անարդյունավետ է ծախսվում կառավարության անարդյունավետ կառուցվածքի հիման վրա, աշխատավարձերի, պարգևավճարների մասին է՝ այս ամենը կարելի է գումարել»,- ասաց Օհանյանը։
Այդ 24 միլիոն դրամի հաշվին, որ շարքային կազմի յուրաքանչյուր զինծառայող կարող է վճարել, ըստ նրա, լուրջ գումար չի հավաքվի։
«Երբ երկրում կան անվտանգության ոլորտի նման խնդիրներ, անվտանգության միջավայրը լիարժեք չի գնահատվել, արտաքին և ներքին սպառնալիքները չեն բացահայտվել, երբ համապատասխան քայլեր չեն ձեռնարկվում այդ ուղղությամբ, չեն ձեռնարկվում համապատասխան քայլեր պաշտպանության ոլորտում, քայլեր՝ բանակը բարեփոխելու համար, երբ հասարակության մեջ մտահոգություն կա, այն առումով, թե բանակը արդյոք վերականգնվել է, այս ամենը պոպուլիստական քայլեր են»,- ընդգծեց նախկին նախարարը։
Խմբակցության ղեկավարը պոպուլիզմ անվանեց նաև բանակում ծառայությունը մինչև 1,5 տարի կրճատելու իշխանությունների ծրագրերը՝ դա անվանելով անլուրջ հաշվարկների արդյունք։
«Այսօր, անվտանգության ոլորտում խնդիրների պայմաններում նման քայլեր անելու ժամանակը չէ։ Ընդհակառակը, պետք է աշխատել հայրենասիրական ոգին, ռազմահայրենասիրական դաստիարակության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ, տրամադրել բոլորին, որ վերադարձնեն հայրենիքի հանդեպ պարտքը։
Ցանկացած չմտածված քայլ նշանակում է գործողություն, որը հիմնված չէ հաշվարկների վրա: Իսկ նման գործողությունները միշտ կբերեն ձախողման, իսկ ձախողումը նշանակում է ոչնչացնել բանակը։
Ներկայիս իշխանության օրոք ամեն ինչ ունի իր նպատակը։ Նրանք մեր երկիրը հասցրին աղետալի վիճակի, ձախողումները կշարունակվեն։ Իսկ իշխանություններն այս իրավիճակում հանգիստ վայելում են իրենց արձակուրդները, աշխատասենյակները, աշխատավարձերը, առանց որևէ աշխատանք կատարելու վայելում են պարգևավճարները»,- հավելեց Օհանյանը։
Նա Հայաստանի իշխանություններին համեմատեց դռնապանների հետ, որոնք առանց մտածելու բոլորի առաջ բացում են մեր երկրի դռները։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-07 13:03
Спасатели обнаружили тело женщины в канале рядом с улицей Исакова в Ереване, сообщает пресс-служба МВД Армении.
-
2025-06-07 13:01
В Первопрестольном Святом Эчмиадзине приняли решение впредь реже реагировать на дискредитирующие заявления властей — в частности, на публикации с ненормативной лексикой премьер-министра Никола Пашиняна о Церкви и мирской жизни духовенства. Об этом сообщает газета «Жоховурд» со ссылкой на источники.
-
2025-06-07 13:00
Миллиардер Илон Маск на фоне конфликта с Дональдом Трампом заявил о необходимости создания новой политической партии в США.
-
2025-06-07 12:55
После возвращения двоих наших граждан с территории, находящейся под контролем Азербайджана, можно более свободно рассмотреть буквально "повисший в воздухе" вопрос – как вообще возможно было незаметно пересечь линию соприкосновения?» – написал секретарь фракции «Честь имею» Национального Собрания Армении Тигран Абрамян на своей странице в социальной сети Facebook.