Մետաքսե ՀԱԿՈԲՅԱՆ․ ԱՐՑԱԽԻ ԲՆԱԿԻՉԸ Ո՛Չ ՓԱՇԻՆՅԱՆ Է ԸՆՏՐԵԼ, Ո՛Չ ԷԼ ՌՈՒՍ ԽԱՂԱՂԱՊԱՀ ԲԵՐԵԼ ԱՐՑԱԽ
Նոր ձևավորված «Հանուն Արցախի պաշտպանության» շարժումը հանրության կողմից հստակ պահանջներ կներկայացնի Արցախի իշխանություններին՝ փաստաթղթի տեսքով:
«Փաստինֆո»-ի հետ զրույցում Արցախի ԱԺ պատգավոր Մետաքսե Հակոբյանը պարզաբանեց, որ պահանջները վերաբերելու են սոցիալական և անվտանգային մի շարք խնդիրներին:
Նրա փոխանցմամբ՝ «Հանուն Արցախի պաշտպանության» շարժման համակարգողները ձևավորել են ջոկատներ, որոնք քաղաքներում ու գյուղերում հանդիպումներ են ունենում քաղաքացիների հետ՝ նրանց պահանջները հասկանալու համար, այս պահին դրանց խմբագրմամբ են զբաղված.
«Շատ-շատ են պահանջները՝սկսած անվտանգայինից՝ մինչև սոցիալական խնդիրներ, որոնք ահասարսուռ չափերի են հասել Արցախում: Օրինակ, ես պահանջել եմ ցույց տալ եռակողմ հայտարարություն՝երեք ստորագրություններով, ինչպես նոյեմբերի 9-ի փաստաթուղթն է, որով նոր երթուղուն տրվում է միջանցքի կարգավիճակ: Հայկ Խանումյանն ասում է, թե միջանցքի տրամաբանությամբ է նոր երթուղին լինելու, բայց երբ պահանջում ես ստորագրություններով փաստաթուղթ, չկա այդպիսի բան,ստացվում է՝ նորից ծուղակն են գցում մարդկանց: Օրինակ՝ քաղաքացիներից շատերն էլ ասում են՝ ինչո՞ւ պետք է Հայկ Խանումյանը գնա ու մարդկանց տներից հանի, վախեցնի և պահանջում են նրա անհապաղ հրաժարականը, այս պահանջը ևս ներկայացվելու է: Պետք է սկզբում ընտրվեն պահանջներ, որոնք հնարավոր կլինի արագ կատարել և դրանից հետո արդեն մյուսները կներկայացվեն»,-ասաց Հակոբյանը:
Պատգամավորի խոսքով՝ հանրային պահանջները ներկայացվելու են անմիջապես Արցախի կառավարությանը և անմիջապես պարզաբանումներ են պահանջելու դրանց լուծման հետ կապված.
«Չի լինելու այնպես, որ ասենք՝ լավ ժողովուրդ, այսօր հավաքվեցինք, եկեք գնանք, վաղը կհանդիպենք: Կառավարության ղեկավարը պետք է իջնի և պարզաբանումներ տա ժողովրդի ներկայությամբ, այնպես չի լինելու, որ ժամկետ տանք, ո՛չ, նույն պահին պետք է արվեն գործողությունները, պարզաբանումներ տրվեն:
Արցախի իշխանությունները շատ ժամանակ սլաքներն ուղղում են դեպի Նիկոլ Փաշինյան կամ ռուս խաղաղապահներ, բայց Արցախի բնակիչը ո՛չ Նիկոլ Փաշինյան է ընտրել, ո՛չ էլ ռուս խաղաղապահ է բերել Արցախ, ինքը ընտրել է նախագահ, որը պարտավոր է ժողովրդի պահանջներն ապահովել, իսկ եթե չի կարողանում, դա այլ հարց է, թող կանգնի ասի՝չ եմ կարողանում, արդեն ժողովուրդը կորոշի՝ ինչ քայլ պետք է անի»,-ասաց Հակոբյանը:
Մեզ հետ զրույցում Մետաքսե Հակոբյանն ընդգծեց, որ շարժումը չեն առաջնորդում քաղաքական գործիչներ կամ ուժեր, այն ժողովրդական շարժում է, որի առաջնորդը հենց ժողովուրդն է, իսկ ով ուզում է միանալ շարժմանը՝ պետք է վայր դնի իր կուսակցական դրոշը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-06-01 18:44
Архиепископ Баграт Галстанян, прибывший в Гюмри автопробегом вместе со своими сторонниками, проводит большой митинг на Театральной площади. В митинге принимает участие также предстоятель Ширакской епархии ААЦ архиепископ Микаел Аджапахян.
-
2024-06-01 15:42
Автопробег движения «Тавуш во имя Родины» во главе с архиепископом Багратом Галстанян прибыл в Гюмри. Отметим, что по дороге архиепископа встречали различные общины, а возле Ланджика его встречали хлебом и солью.
-
2024-06-01 15:40
В Гюмри демонтировали сцену, которая была установлена для концерта по случаю Международного дня защиты детей, на фоне визита лидера протестного движения "Тавуш во имя Родины" Баграта Галстаняна. Об этом сообщает корреспондент Sputnik Армения.
-
2024-06-01 14:46
Перевозки золотоносной руды со станции "Зод" на станцию "Арарат" возобновятся в июне. Об этом Sputnik Армения сообщил генеральный директор ЮКЖД Алексей Мельников.