Արցախցի պատգամավորը՝ խաղաղապահների հետ հանդիպման մասին
Օգոստոսի 23-ին Արցախի խորհրդարանական հինգ ուժերի ղեկավարները հանդիպել են Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի հրամանատարության հետ։
Հանդիպման առիթ է դարձել Հայաստանում ՌԴ դեսպան-խորհրդական Մաքսիմ Սելեզնյովի վերջին հայտարարությունը, ինչպես նաև Ադրբեջանի կողմից հրադադարի հերթական խախտումը և անվտանգության խնդիրները, որոնք ծագել են օգոստոսի սկզբին։
Վերոնշյալ հարցերի շուրջ հանդիպման ժամանակ բացատրություններ են տվել Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի պատասխանատուները։ Մասնավորապես, անդրադառնալով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը, նշվել է, որ նոր երթուղին կունենա նույն միջանցքի իրավական կարգավիճակ, և անվտանգության բոլոր բաղադրիչները կպահպանվեն՝ սկսած 5 կմ անվտանգության գոտուց և վերջացրած Ռուսաստանի խաղաղապահ ուժերի համար անցակետերի տեղակայումով։
Անդրադառնալով վերջին իրադարձություններին՝ ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը նշել է, որ իրենք անհրաժեշտ եզրակացություններ են արել օգոստոսյան իրադարձությունների հետ կապված՝ միաժամանակ վստահեցնելով, որ լրացուցիչ ջանքեր կգործադրեն հետագայում նման խախտումները կանխելու և Արցախի բնակչության համար պատշաճ անվտանգություն ապահովելու համար։
Արցախի խորհրդարանում ՀՅԴ խմբակցության ղեկավար Արթուր Մոսիյանը նաև հանդիպման այլ մանրամասներ ներկայացրեց։
«Սեպտեմբերի 1-ից մինչև Լաչինի միջանցքի նոր երթուղու շահագործման ժամկետը, կգործի ժամանակավոր գրունտային ճանապարհ։ Խաղաղապահները մեզ վստահեցրել են, որ ամեն ինչ կանեն Արցախի ժողովրդի անվտանգությունն ապահովելու համար, ինչը միշտ չէ, որ հաջողվում է անել»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց պատգամավորը։
Մոսիյանը համոզմունք հայտնեց, որ Փաշինյանը բազմաթիվ պայմանավորվածություններ է ձեռք բերել ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի հարցում, ինչի մասին, ըստ նրա, վկայում են վերջին 1,5 տարվա իրադարձությունները։
«Այն, որ Ադրբեջանը Լաչինի միջանցքով կառուցել է նոր ճանապարհի իր մասը, Փաշինյանի պայմանավորվածությունների հետևանքն է։ Ղարաբաղում վերջին սրացումները Փաշինյանի և նրա ռեժիմի գործունեության արդյունքն են»,- ասաց խմբակցության ղեկավարը։
Պատգամավորը կոչ արեց Փաշինյանին անհապաղ բացահայտել իր բոլոր պայմանավորվածությունների մանրամասները, քանի որ, նրա գնահատմամբ, բոլոր սրացումները կապված են այդ բանավոր պայմանավորվածությունների ու ընկալումների հետ։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.
-
2025-08-01 16:32
Первый заместитель председателя комитета Госдумы России по делам СНГ Константин Затулин предложил включить политолога Сергея Маркова в список иноагентов из-за дифирамбов, которые он произносил в адрес президента Азербайджана Ильхама Алиева, а затем попыток оправдаться за это. EADaily приводит полный текст заявления Затулина, которое он опубликовал 1 августа в телеграм-канале.
-
2025-08-01 16:19
С большим интересом ознакомился со статьей министра иностранных дел Российской Федерации, посвящённой 50-летию Хельсинского Заключительного Акта и созданию ОБСЕ.