«Մատենայից»՝ կրթամշակութային նոր կլաստեր՝ Երևանի սրտում
«Մատենա» առաջնորդության և մասնագիտական զարգացման միջազգային դպրոցը և Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը ստեղծեցին կրթամշակութային նոր կլաստեր։ Հուշագիրը ստորագրվեց օգոստոսի 22-ին՝ Բաղրամյան 6 հասցեում՝ դպրոցի և տուն-թանգարանի տարածքում կայացած միջոցառման ժամանակ: Կրթամշակութային նոր կլաստերը կձևավորվի դպրոցի և թանգարանի տարածքում։
«Մատենա»-ի աջակցությամբ նորոգված համերգասրահն այսուհետ ուսանողների համար կօգտագործվի որպես լսարան, որտեղ դասամիջոցները հագեցած կլինեն խաչատրյանական երաժշտությամբ։ Հայ մեծ դասականի գործերի տարածման և հանրայնացման առիթ կդառնան նաև «Մատենա»-ի հետագա միջոցառումները։
Բացման խոսքով հանդես եկան «Մատենա» դպրոցի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը, «Մատենա» դպրոցի համահիմնադիր, տնօրեն Ռուբեն Հայրապետյանը, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանը, դպրոցի փորձագետներ և շրջանավարտներ։
Ի նշան գործընկերության՝ Ռուբեն Վարդանյանը Արամ Խաչատրյանի տուն-թանգարանին նվիրեց բացառիկ աշխատանք՝ «Սպարտակ» բալետի ձեռագիրը և նկարազարդված պարտիտուրը, որը նկարազարդված է Փարիզի հնագույն արվեստանոցների հազվագյուտ փորագրություններով։
Միջոցառման ընթացքում հայտարարվեց նաև «Մատենա» դպրոցի շրջանավարտների ակումբի հիմնադրման մասին։ Ակումբի անդամները հնարավորություն կունենան մշտապես տեղեկանանալ «Մատենա»-ի հետագա ծրագրերի, քննարկումների մասին, կունենան այլ դասընթացների զեղչի հնարավորություն, ինչպես նաև կդառնան նորաստեղծ կրթամշակութային կլաստերի լիիրավ այցելու։
«Մատենա»-ի նախաձեռնությունները ողջունեցին նաև դպրոցի միջազգային գործընկերները, դասախոսներն ու շրջանավարտները: Երեկոյի ավարտին հնչեցին հայ դասական Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները՝ երիտասարդ տաղանդների կատարմամբ։
«Մատենա» առաջնորդության և մասնագիտական զարգացման միջազգային դպրոցը գործում է 2021 թվականից։ «Մատենայի» նախաձեռնողներն ու հիմնադիրներն են «UWC Dilijan» միջազգային դպրոցի և «Սկոլկովո» կառավարման մոսկովյան դպրոցի հիմնադիր-գործընկեր Ռուբեն Վարդանյանը և տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Հայրապետյանը: «Մատենայի» առաքելությունն է գիտելիքի կուտակման և համաշխարհային առաջավոր փորձի տարածման միջոցով նպաստել մասնագիտական հմտությունների և առաջնորդության կարողությունների զարգացմանը:
Armenia Today
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.
-
2025-08-01 16:32
Первый заместитель председателя комитета Госдумы России по делам СНГ Константин Затулин предложил включить политолога Сергея Маркова в список иноагентов из-за дифирамбов, которые он произносил в адрес президента Азербайджана Ильхама Алиева, а затем попыток оправдаться за это. EADaily приводит полный текст заявления Затулина, которое он опубликовал 1 августа в телеграм-канале.
-
2025-08-01 16:19
С большим интересом ознакомился со статьей министра иностранных дел Российской Федерации, посвящённой 50-летию Хельсинского Заключительного Акта и созданию ОБСЕ.