Последние новости

Մովսես ՀԱԿՈԲՅԱՆ․ ՀԱՅՐԵՆԻՔԻՆ ՊԵՏՔ Է ԾԱՌԱՅԵՆ ԲՈԼՈՐԸ՝ ԱՆԿԱԽ ԻՐԵՆՑ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՎԻՃԱԿԻՑ

Կառավարությունն այսօր՝ օգոստոսի 24-ին, հավանություն է տվել Պաշտպանության նախարարության մշակած օրենքի նոր նախագծին, որով առաջարկում է գումարով ազատում պարտադիր զինվորական ծառայությունից։ Մասնավորապես, ըստ նախագծի՝ ժամկետային ծառայության մեկնարկից չորսուկես ամիս անց՝ զինվորական ուսումնական փուլը լրանալուց հետո, զինծառայողը կարող է Հայաստանի պետական բյուջե 24 միլիոն դրամ վճարել և վաղաժամկետ արձակվել պարտադիր զինվորական ծառայությունից:

News.am-ի հետ զրույցում ՀՀ և ԼՂՀ ռազմական գործիչ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը նշեց, որ այս նախագիծն իր համար անընդունելի է. «Բացասական եմ վերաբերվում, որովհետև ես գտնում եմ՝ հայրենիքին պետք է ծառայեն բոլորը՝ անկախ իրենց սոցիալական վիճակից»։

Ըստ գեներալ-գնդապետի՝ այս նախագիծն ազդելու է նաև բանակի բարոյահոգեբանական վիճակի վրա.

«Դա ոչ միայն բանակի վրա է բացասական ազդելու, այլ նաև ընտանիքների վրա, որովհետև տղան հորն ասելու է՝ դու ինչ ծնող ես, որ ինձ բանակից չազատեցիր, այն ծնողը գնաց, պարտք արեց, վարկ վերցրեց ու իր տղային բանակից ազատեց»։

Ըստ նախագծի՝ անձը կարող է գումարը վճարել զինվորական ծառայության ուսումնական փուլի լրանալուց հետո, որը միջինը՝ չորսուկես ամիս է։ Այդ առնչությամբ Հակոբյանը նշեց, որ չորսուկես ամիս սահմանելը նույնպես խնդրահարույց է.

«Եթե օրինակ՝ 4.5 ամիս է դառնում ծառայությունը, ապա դա խնդրահարույց է, որովհետև եթե անձը պետք է զինվորական դառնա, հետո պահեստազորային, ապա առնվազն 6 ամիս պետք է ծառայի։ Չգիտեմ՝ ինչու են 4.5 ամիսը վերցրել, մեկ ուսումնական փուլը 6 ամիս է, որովհետև զինվորն այդ ժամկետում է ծրագիրն անցնում։ Եթե օրենքն այնպես ընդունեն, որ 6 ամիս ծառայում են և բոլորը զորացվրում և բանակը պայմանագրայիններով համալրվում, եթե Հանրապետությունում մարդկային ռեսուրսը ների, դա ընդունելի տարբերակ է, որովհետև բոլորն այդ պետության մեջ դառնում են զինապարտ, զինվորականի մասնագիտություն ձեռք բերած։ Բայց այս տարբերակն ինձ համար անընդունելի է»։

News.am

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ